12:29 13.01.2025
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը ռազմավարական տարածաշրջանին և Երևանի ու Բաքվի հետ գործընկերային հարաբերություններին։
«Կարևոր է առաջ շարժվել դեպի կայուն խաղաղություն, առաջընթաց ապահովել չլուծված հարցերի շուրջ և նախապատրաստել բնակչությանը խաղաղ ապագային: Կարևոր է սպառնալիքների ընկալումը լուծելն ու նվազեցնելը, այդ թվում՝ հանրային հաշտեցման ջանքերի և խաղաղության հաստատման դրական հռետորաբանության միջոցով»,-նշված է Մագդալենա Գրոնոյի գրառման մեջ:
ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառման մեջ նշել է, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած տարբեր հանդիպումներում ընդգծվել է ԵՄ-ի պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան բանակցություններին, հումանիտար խնդիրների լուծմանը, տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններին և այլն։
«Շեշտվել է Եվրոպական միության պատրաստակամությունն՝ ուժեղացնելու աջակցությունը կարգավորմանն՝ իր բոլոր բաղադրիչներով, ներառյալ՝ աջակցություն Հայաստան-Ադրբեջան շարունակվող երկկողմ բանակցություններին, ուշադրություն կենտրոնացնելու կապի կոնկրետ բաղադրիչների և հումանիտար խնդիրների վրա, խթանելու տարածաշրջանային համագործակցության նախաձեռնությունները»,-նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը։
Վերջինս նաև հայտնել է, որ երկու երկրների մայրաքաղաքներում ղեկավարությունների և պաշտոնյաների հետ տեղի է ունեցել մտքերի խորը փոխանակում, թե ինչպես լավագույնս առաջ մղել խաղաղությունը, կարգավորման ջանքերը, տարածաշրջանային համագործակցությունը, ԵՄ-Հայաստան և ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները։ Մագդալենա Գրոնոն նաև հավելել է, որ կազմակերպության կողմից բարձր են գնահատվում նաև տեղական քաղաքացիական հասարակությունների հետ մտքերի փոխանակումները:
17:23 13.01.2025
Ճապոնիայում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել18:14 13.01.2025
Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պատասխան է ակնկալում համաձայնագրի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում. AxiosԻսրայելը և Գազայի հատվածում զինադադարի միջնորդները 24 ժամվա ընթացքում ակնկալում են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատասխանը զինադադարի մասին համաձայնագրի նախագծի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «Իսրայելը և միջնորդները (Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը) համաձայնության են եկել հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի նախագծի […] ...
18:07 13.01.2025
Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ ԾառուկյանUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։ «Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ […] ...
17:55 13.01.2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինՀունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն […] ...
17:50 13.01.2025
Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համարՀունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա […] ...
17:44 13.01.2025
Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 8,7 հազար բնակչություն ունեցող Լոբուչ քաղաքից 83 կմ հյուսիս-արևելք։ Օջախը 10 կմ խորության վրա է: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հունվարի 7-ին Չինաստան-Նեպալ սահմանին 7,1 […] ...