«Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված զոհված զինծառայողների գերեզմաններից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. նախաքննությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 01 2025
  • $
    397.22
  • RUBLE
    3.88
  • 405.08
WEATHER
-0.91 oC

«Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված զոհված զինծառայողների գերեզմաններից ծաղիկներ գողացած անձանցից երկուսը կալանավորվել են. նախաքննությունը շարունակվում է

11:37 13.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականի հունվարի 4-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2025 թվականի հունվարի 2-ին Ա.Կ.-ն մի խումբ անձանց հետ կազմակերպել ու ղեկավարել է «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորված երկու զոհված զինծառայողների գերեզմաններից վերջիններիս ծնողների կողմից դրված ծաղիկների հափշտակությունը, որից հետո վերջիններս գողացված ծաղիկները վաճառել են Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1.000 ՀՀ դրամ արժեքով:

2025 թվականի հունվարի 9-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը), իսկ Ա.Կ.-ի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված գողությունը կազմակերպելը): Ներկայացված միջնորդությունները բավարարվել են և նույն օրը մեղադրյալներին ձերբակալելու մասին որոշումներ են կայացվել:

2025 թվականի հունվարի 9-ին վերջիններս ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին, որից հետո միջնորդություններ են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին:

Ա.Դ.-ի և Ա.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ Ա.Կ.-ի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պատասխան է ակնկալում համաձայնագրի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում. Axios

18:14 13.01.2025

Իսրայելը ՀԱՄԱՍ-ից պատասխան է ակնկալում համաձայնագրի նախագծի վերաբերյալ 24 ժամվա ընթացքում. Axios

Իսրայելը և Գազայի հատվածում զինադադարի միջնորդները 24 ժամվա ընթացքում ակնկալում են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատասխանը զինադադարի մասին համաձայնագրի նախագծի և անկլավում պահվող պատանդների ազատ արձակման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը: «Իսրայելը և միջնորդները (Կատարը, Եգիպտոսը և ԱՄՆ-ը) համաձայնության են եկել հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի նախագծի […] ...

Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան

18:07 13.01.2025

Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ․ Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ է, որ ևս մեկ մենամարտ կանցկացնի Իսլամ Մախաչևի դեմ, գրում է Ringside24-ը։ «Վստահ եմ, որ Իսլամի դեմ ևս մեկ մենամարտ կանցկացնեմ։ Դա ինձ համար լավագույն տարբերակը կլինի։ Ինչպես ասում են` մեկ գնդակով երկու նապաստակ կորսամ, հետևաբար հանգստյան օրերին խաղադրույք կատարեք իմ հաղթանակի համար. ես կնվաճեմ […] ...

SHANTNEWS

18:00 13.01.2025

SHANTNEWS

Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

17:55 13.01.2025

Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Ֆերրանտիին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք առաքելությունն իրականացնելու ընթացքում: Կարևորելով Հայաստանի և Իտալիայի միջև պատմական բարեկամական հարաբերությունները՝ Պարույր Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանն առավելագույն […] ...

Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար

17:50 13.01.2025

Երևանում 50-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու համար

Հունվարի 12-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կիևյան-Օրբելու փողոցների խաչմերուկում, ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ պահելու, օգտագործելու հիմքով ձերբակալել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 50-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով, 3 փաթեթ` կրիստալի նմանվող բյուրեղանման զանգվածով, պլաստիկ 2 քարտ, որոնց վրա առկա […] ...

Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

17:44 13.01.2025

Տիբեթում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արևմտյան Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ըստ տվյալների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նեպալի՝ մոտ 8,7 հազար բնակչություն ունեցող Լոբուչ քաղաքից 83 կմ հյուսիս-արևելք։ Օջախը 10 կմ խորության վրա է: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Հունվարի 7-ին Չինաստան-Նեպալ սահմանին 7,1 […] ...

BACK_TO_TOP