10:55 13.01.2025
«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման, խաղաղության հաստատման պարագայում «Շիրակի չոր նավահանգիստ» ծրագիրը խիստ իրագործելի է, այն կդառնա տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 2024 թվականն ամփոփող ասուլիսում նման դիրքորոշում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նա հայտնեց, որ «Շիրակի չոր նավահանգիստ» արդյունաբերական պարկ ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է տեղի ունեցել:
«Կարող ենք արձանագրել, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի գործարկման, իրականացման, խաղաղության հաստատման պարագայում այս ծրագիրը խիստ իրագործելի է: Այս պարագայում «Շիրակի չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային տրանսպորտային լրջագույն հաբ»,- ասաց Պապոյանը:Նախարարը շեշտեց՝ «Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսության չէ, այն կոնկրետ ծրագիր է: Այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի ամբողջական կառուցում և գործարկում: Այն ենթադրում է նաև առաջին հերթին երկաթուղային ցանցի զարգացում: Կա տեխնիկատնտեսական հետազոտություն, թե կոնկրետ ինչ գործողություններ են պետք: Նախարարի գնահատմամբ՝ ամեն ինչ իրագործելի է։
13:12 13.01.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայումՀունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Թ. Ա.) […] ...
13:04 13.01.2025
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կաԲրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […] ...
12:58 13.01.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, […] ...
12:50 13.01.2025
Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանաԼիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […] ...
12:47 13.01.2025
ՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցերՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։ ...
12:34 13.01.2025
Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասինԱնցած տարի Հայաստան է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-նշել է Պապոյանը: Պապոյանը հավելել է, որ նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, […] ...