10:51 13.01.2025
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։
«Ալիևի հայտարարություններից ոգևորված՝ «ազգափրկիչ» ընդդիմադիրներն առաջարկում են երրորդ կողմի վերահսկողությամբ անհապաղ Սյունիքով ճանապարհ տալ Ադրբեջանին։ Կայսրության շահերը սպասարկող սույն գործիչները այսկերպ զարգացնում են նաև ադրբեջանական խոսույթը միջանցքի մասին։ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի կամ որևէ կողմի վերահսկողությամբ ճանապարհի մասին քննարկում անգամ չի կարող լինել, Հայաստանում ճանապարհները վերահսկվելու են միայն և միայն Հայաստանի Հանրապետության կողմից»,- գրել է նա։
13:31 13.01.2025
Խորհրդարանում հյուրընկալվել է ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունըՀայաստանը մեծապես կարեւորում է բարեկամ Իրանի հետ բազմադարյա պատմություն ունեցող կապերը եւ համապարփակ համագործակցության խորացումը: Այս համատեքստում կարեւոր է բարեկամական խմբերի դերակատարությունը՝ որպես փոխըմբռնման եւ փոխվստահության յուրօրինակ կամուրջ: ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը հունվարի 13-ին խորհրդարանում հյուրընկալելիս այս մասին նշել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանը: Բարեկամական խմբի ղեկավարը մանրամասն խոսել […] ...
13:27 13.01.2025
Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով․ ՊապոյանՀայաստանը Եվրասիական տնտեսական միությունն ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածում։ Այս մասին ասուլիսում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ-ին անդամակցության գործընթացի սկսելու վերաբերյալ զարգացումների մասին հարցին: «Որևէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախությունն այն է, երբ դու կախված ես բոլորից, ոչ թե […] ...
13:12 13.01.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայումՀունվարի 13-ին, ժամը 10:56-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Թ. Ա.) […] ...
13:04 13.01.2025
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կաԲրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […] ...
12:58 13.01.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, […] ...
12:50 13.01.2025
Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանաԼիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […] ...