14:22 20.09.2018
ՀՀ կառավարության նիստում այսօր քննարկվել է 1998թ. նախատեսված անձնագրերի ժամկետը երկարաձգելու հարցը: Նախատեսվում է փոփոխություններ կատարել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում: Օրինագծերի նպատակն է հին նմուշի՝ 1998 թվականի դեկտեմբերի 25 թիվ 821 որոշմամբ նախատեսված, ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրելու վերջնաժամկետը երկարաձգել երկու տարով՝ 2019 փոխարեն սահմանել 2021 թվականը:
Կենսաչափական անձնագրեր տրամադրող լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն նոր մատակարարի հետ նոր պայմանագիր կնքված չէ: Հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրի համակարգի նոր մատակարար ընկերության հետ պայմանագրի կնքումը և համակարգի լիարժեք շահագործումն անխափան կատարել ՀՀ քաղաքացիներին փաստաթղթեր տրամադրելու գործընթացը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերով՝ հետաձգումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել.
«Մենք ռեալ թվայնացման օրակարգ ունենք: Եթե չունենանք նույնականացման քարտերի տարածում, խնդիր է լինելու: Բացի դրանից՝ ունեք Եվրամիության գործընկերների հետ որոշակի պարտավորություններ կամ պայմանավորվածություններ առ այն, որ որոշակի քանակի քարտեր պետք է հասցնենք մեր քաղաքացիներին: Գուցե հնարավոր է ինչ-որ միջանկյալ ժամկետ պայմանավորվել, որովհետև 2 տարին շատ երկար է, դա կնշանակի, որ երկու տարի մեր պետական ծառայությունների թվայնացումը չի լինելու»,- նշեց Գրիգորյանը:
«Հարցը հիմնականում ֆինանսի հետ է պայմանավորված, և չընդունելով այս նախագծերը՝ ստիպված են պետություն բերել տարեկան 300 հազար բիոմետրիկ անձնագրի բլանկ, որի արժեքը 10 եվրո է, այսինքն՝ տարեկան 10 անգամ 300»,- պարզաբանել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:
«Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց այդ ճանապարհով չգնալը բարեփոխումների ամբողջ շղթան է կանգնեցնում»,- արձագանքեց Գրիգորյանը:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ խնդիրները շատ են, բացի դրանից՝ չկա այն ընկերությունը, որը զբաղվելու է դրանով:
Կառավարության նիստում որոշվեց հին նմուշի անձնագրերի տրամադրումը երկարաձգել մեկ տարով, բայց գործուն քայլերով հասնել խնդրի՝ հնարավորինս կարճ ժամկետում լուծմանը:
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...
14:16 19.04.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա ԲալաևայինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...
13:58 19.04.2025
Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլըՀռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...
13:50 19.04.2025
Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱԱյսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...
13:33 19.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է ՀռոմԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...
13:22 19.04.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...