10:00 13.01.2025
Հունվարի 13-ին, ժամը 04:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջանիբեկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ. Հ., ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել ուղևորին (Ա. Ջ., ծնված 2001 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տ. Հ.-ն և Ա. Ջ-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:
13:04 13.01.2025
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է, որ նախագահի նկատմամբ մահափորձի սպառնալիք կաԲրազիլիայի դաշնային ոստիկանությունը հետաքննություն է սկսել հանրապետության առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի դեմ ենթադրյալ մահափորձի առնչությամբ այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել, որ հունվարին հարձակում է նախապատրաստվել։ Այս մասին հայտնում է Terra տեղական հրատարակությունը։ Նշվում է, որ նախագահի կյանքին սպառնացող վտանգի մասին տեղեկությունը ոստիկանության ուշադրությանն է արժանացել հունվարի սկզբին։ Նշվում էր, որ ենթադրյալ […] ...
12:58 13.01.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։ Մարզերում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ին, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 13-15-ին Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին` հյուսիսարևմտյան 2-4մ/վ, […] ...
12:50 13.01.2025
Ուկրաինան Լիտվայից 5 միլիոն եվրո արժողությամբ հազարավոր անօդաչու սարքեր կստանաԼիտվան նախատեսում է Ուկրաինային փոխանցել 4500 անօդաչու թռչող սարք։ Դրանց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո։ Այս մասին X-ում գրել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլ Շակալիենեն։ «Հպարտությամբ եմ հայտնում, որ այս շաբաթ Լիտվան Ուկրաինա է ուղարկում 4500 անօդաչու թռչող սարք՝ 5 միլիոն եվրո արժողությամբ»,- գրել է Շակալիենեն։ Լիտվայի կառավարությունը հաստատել է նաև ռազմական օգնության […] ...
12:47 13.01.2025
ՀՀ ՊԵԿ նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցերՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։ ...
12:34 13.01.2025
Նվազել է Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը․ նախարարը՝ զբոսաշրջային հոսքերի մասինԱնցած տարի Հայաստան է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ: Այս մասին ասուլիսում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: «2024-ին ունեցել ենք մոտ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ, սա 2023-ի ցուցանիշի նկատմամբ մոտ 7 տոկոսով նվազել է»,-նշել է Պապոյանը: Պապոյանը հավելել է, որ նվազել է միայն Ռուսաստանից եկած զբոսաշրջիկների թիվը: Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Վրաստանից, Իրանից, […] ...
12:29 13.01.2025
ԵՄ հատուկ ներկայացուցիչը մանրամասներ է ներկայացրել Հայաստան և Ադրբեջան կատարած այցերիցՀարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է հունվարի 7-11-ը տարածաշրջան կատարած իր առաջին այցն ու մանրամասներ ներկայացրել անցկացված հանդիպումներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ հայտարարելով, որ Հայաստանում և Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների ընթացքում փոխանցել է ԵՄ-ի շարունակական ամուր հանձնառությունը […] ...