19:31 12.01.2025
Հունվարի 11-ին բնակարանային գողություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում։ Գողությունը կատարվել էր հայրենիքի պաշտպանության համար զոհված Արմեն Գասպարյանի տնից։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների հետ համատեղ։
Անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ 34-ամյա տղամարդը հայտնաբերվել և ներկայացվել է Սևանի քննչական բաժին։
Գողոնը մասամբ հայտնաբերվել է։
23:20 12.01.2025
Թրամփի խորհրդականն ասել է, թե երբ կկայանա Պուտինի հետ հեռախոսազրույցըԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին կամ շաբաթներին», ասել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Մենք դեռ չենք որոշել ստույգ կառուցվածքը, բայց աշխատում ենք դրա վրա, ես ակնկալում եմ, որ առնվազն առաջիկա օրերին կամ շաբաթներին զանգը տեղի կունենա, սա կլինի առաջին քայլը, […] ...
23:00 12.01.2025
Շվեդիան կմասնակցի ՆԱՏՕ-ի դիտարկմանը Բալթյան երկրներումՇվեդիան ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետ միասին կմասնակցի Բալթիկ ծովում դաշինքի նոր գործողությանը։ Շվեդիան կտրամադրի երեք ռազմանավ և դիտորդական ինքնաթիռ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը։ «Շվեդիան այլ դաշնակիցների հետ միասին կմասնակցի Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի նոր օպերացիային»,- նշել է նա: Քրիստերսոնը նաև բացատրել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Շվեդիան առաջին անգամ է ռազմական […] ...
22:40 12.01.2025
Սիրիան ազատ է արձակել Հոմսում անկարգությունների ժամանակ ձերբակալված 360 մարդուՍիրիայի անցումային կառավարության իշխանությունները ազատ են արձակել դեկտեմբերի վերջին Հոմս քաղաքում (Դամասկոսից 160 կմ հեռավորության վրա) կայունությունը վերականգնելու անվտանգության գործողության ընթացքում ձերբակալված քաղաքացիների մեծ խմբին։ Այդ մասին Al Watan թերթին հայտնել է նահանգի գլխավոր անվտանգության վարչության աղբյուրը։ «Ազատ են արձակվել 360 մարդ, ովքեր մասնակցել են անկարգություններին, բայց նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք ներգրավված չեն եղել […] ...
22:20 12.01.2025
Շվեյցարիան խստացրել է Ուկրաինայից փախստականների պաշտպանական կարգավիճակի հասանելիությունըՇվեյցարիայի իշխանությունները խստացրել են մուտքը և մերժում են Ուկրաինայից փախստականների համար S պաշտպանության կարգավիճակ ստանալու ավելի շատ դիմումներ, ինչը իրավունք է տալիս մնալ համադաշնությունում և օգնություն ստանալ պետությունից: Այս մասին հայտնում է SonntagsZeitung թերթը։ Դրա տվյալներով՝ եթե 2022 թվականին տեղական իշխանությունները հաստատել են նման կարգավիճակի հարցումների մոտ 99%-ը, իսկ 2023 թվականին՝ գրեթե 95%-ը, ապա ներկայումս […] ...
22:00 12.01.2025
Ընդդիմությունը կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանըՁախ կուսակցությունների դաշինքը՝ Նոր ժողովրդական ճակատը, կարող է հունվարի 16-ին պահանջել անվստահություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Անհնազանդ Ֆրանսիա կուսակցության անդամ Էրիկ Կոկերելը։ Հունվարի 14-ին Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն մտադիր է Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ) կառավարության ծրագրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալ։ Սրանից հետո ձախ ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման […] ...
21:45 12.01.2025
Թրամփի թիմը պնդում է Ուկրաինայում զորակոչի տարիքը հասցնել 18-իՆորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ապագա ամերիկյան վարչակազմը պնդում է Ուկրաինայում մոբիլիզացիայի տարիքը նվազեցնել մինչև 18 տարեկան։ Համապատասխան հայտարարությամբ ABC հեռուստաալիքով հանդես է եկել Թրամփի՝ ազգային անվտանգության ապագա խորհրդական Մայք Ուոլցը։ Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը հույս ունի «կայունացնել իրավիճակը ճակատում», մինչդեռ Կիևը «իրական խնդիրներ ունի աշխատուժի հետ»: «Այժմ այնտեղ զորակոչային տարիքը 26-ն է, ոչ թե 18-ը: […] ...