15:28 12.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը: Միջոցառման ընթացքում նախագահը հանդես է եկել ելույթով:
«Այսօր պատիվ ունեմ ձեզ ողջունելու Դատական իշխանության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Խոսքս ցանկանում եմ սկսել երկու հղումով, որոնցով մեկնարկում է ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը: Խոսքը վերաբերում է դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների երդման տեքստերին:
«Ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ դատավորի պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը և բարձր պահելով դատական իշխանության հեղինակությունը»:
«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»:
Այս երկու տեքստերում բյուրեղացած են մեր արդարադատության համակարգի առանցքային սկզբունքները:
Դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից է:
Նրա անկախությունն ու արդյունավետությունը ժողովրդավարական հասարակության կայացման առանցքային նախապայմաններից են:
Մեր երկրում իրավական պետության կառուցման ճանապարհին դատական համակարգի դերը դժվար է գերագնահատել: Եվ դա է պատճառը նաև, որ դատական իշխանության գործունեությունից է կախված հասարակության, քաղաքացիների կողմից պետության նկատմամբ վերաբերմունքը: Այս առումով շատ կարևոր է դատական համակարգի թափանցիկությունը, արդարադատության մատչելիության ապահովումը, հանրության վստահությունը: Վերը նշվածների ուղղությամբ այսօր հսկայական անելիքներ կան, որոնց էլ միտված պետք է լինեն դատական համակարգում իրականացվող բարեփոխումները:
Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել, որ դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական պահանջ է, այլև ժողովրդավարության բնական երաշխիքներից մեկը: Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով:
Այս տոնական օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին՝ իրենց աշխատանքի համար: Ձեր ամենօրյա ջանքերը նպաստում են մեր երկրում օրենքի գերակայության ամրապնդմանը և արդարադատության իրականացմանը:
Վստահ եմ, որ միասնական ձգտումով մենք կկարողանանք հաղթահարել առկա մարտահրավերները և ստեղծել այնպիսի դատական համակարգ, որը կլինի անկախ, արդյունավետ և կվայելի հասարակության լիակատար վստահությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Դատական իշխանության օրվա առթիվ: Մաղթում եմ նորանոր հաջողություններ ձեր պատասխանատու առաքելության իրականացման գործում»:
17:50 12.01.2025
Սիյարտո. ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացմանըՌուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը լուրջ էներգետիկ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և բարձրացնում վառելիքի գները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ։ «Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր […] ...
17:29 12.01.2025
Կալաս. ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցըԵվրամիության արտաքին գործերի նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Քաջա Կալլասը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի մինչ այս պահը իսկապես հնարավոր դառնա որոշել, թե արդյոք մենք կարող ենք պատժամիջոցները վերացնել»,-մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Հունվարի 27-ին նախատեսվում է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստը, որին ակնկալվում է, որ ԵՄ […] ...
17:10 12.01.2025
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահԱյսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի […] ...
16:50 12.01.2025
Հավասարության և ճգնաժամերի հարցերով եվրահանձնակատարը եկել է ՈւկրաինաՀավասարության և ճգնաժամերին նախապատրաստվելու և արձագանքելու հարցերով եվրահանձնակատար Այա Լյաբիբը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա գրել է X-ում։ Սկսելով ուկրաիներեն առավոտյան մաղթանքից՝ նա ասել է․ «Եվրամիությունը բոլոր եղանակային պայմանների ընկեր է, և ոչ միայն ընկեր՝ լավ եղանակի դեպքում, մենք շարունակում ենք ուժեղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և նրա ժողովրդին»։ Բելգիայից եվրահանձնակատարի այցը չհայտարարված է։ ...
16:29 12.01.2025
2024 թ. արձանագրված փոփոխությունները. ԱԳՆ2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «2024 թ. արձանագրված փոփոխությունները. Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել […] ...
16:10 12.01.2025
The Korea Times. Հարավային Կորեայի նախագահի անվտանգության շարքերում պառակտման նշաններ կանՊառակտման և դժգոհության նշաններ են ի հայտ եկել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ-յոլի անվտանգության ծառայության շարքերում, ինչը կանխել է պետության ղեկավարի ձերբակալությունը հունվարի 3-ին՝ քննիչների հետ առերեսման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Korea Times թերթը։ Հունվարի 10-ին անվտանգության պետ Պակ Չուն-Ջունը ներկայացավ ոստիկանական հարցաքննության և հրաժարական տվեց, որն ընդունվեց նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ-Մոկի կողմից։ […] ...