Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
0.09 oC

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ

13:40 12.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ձևավորվում է Շրջակա միջավայրի նախարարությանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհուրդ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Խորհուրդը ծառայելու է երիտասարդներին որպես հարթակ, որի միջոցով նրանք կարող են՝

գործի դնել իրենց հմտություններն ու պատկերացումները քաղաքականությունների մշակման ուղղությամբ,

քննարկել կլիմայի և բնապահպանության գծով առկա խնդիրները փորձագետների, որոշում ընդունողների և այլ կողմերի հետ

բարձրաձայնել իրենց շրջապատում և համայնքներում առկա խնդիրները և առաջարկել լուծումներ։

Խորհուրդը հիմնելու առաջնային նպատակը դեռահաս և երիտասարդ անձանց կարողությունների ամրապնդումն է՝ կլիմայի փոփոխությունների հետ կապված գործողությունների պլանավորման և որոշումների կայացման վերաբերյալ, որպեսզի երիտասարդ ջատագովները կարողանան ներգործություն ունենալ կլիմայի փոփոխությունների հետ կապված ներպետական քաղաքականությունների վրա։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը, իր գործընկերների հետ, կապահովի խորհրդի անդամներին անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով և համագործակցության հարթակներով, որոնք անհրաժեշտ են Երեխաների, երիտասարդության և կլիմայական գործունեության մասին հռչակագրի շրջանակներում աշխատելու որպես կլիմայի փոփոխությանը դիմակայող գործիչներ։

Խորհուրդը նաև աջակցելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին և Նախարարությանը՝ առկա քաղաքականությունները, միջոցառումները քարտեզագրելու և վերլուծելու, ինչպես նաև առաջարկություններ մշակելու գործում, որոնց շնորհիվ գործողությունների ազգային ծրագիրը (ԳԱԾ) կդառնա առավել երեխայակենտրոն և երիտասարդամետ։

Հայտ կարող են ներկայացնել 16-ից 24 տարեկան շահագրգիռ երիտասարդները։
Խորհուրդը կազմված կլինի տարբեր կենսագրությամբ և տարբեր մարզեր ներկայացնող առավելագույնը 18 անդամից, ովքեր խորհրդի կազմում կգործեն առնվազն մեկ տարի և առավելագույնը երեք տարի ժամկետով։ Խորհուրդը կհանդիպի տարին առնվազն 6 անգամ, կլինեն նաև լրացուցիչ առցանց միջոցառումներ։

Հայտերի ուսումնասիրության հանձնաժողովը նախապես որոշված չափանիշների հիման վրա կգնահատի ստացված բոլոր հայտերը, որի արդյունքում նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Հարցազրույցի փուլում թեկնածուներին հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել իրենց փորձն ու մոտիվացիան։

Հարցազրույցի փուլից հետո հանձնաժողովը ընտրելու է խորհրդի վերջնական կազմը՝ ապահովելով ընտրության արդարացի և համակողմանի գործընթաց։ Բոլոր դիմումատուները կտեղեկացվեն ընտրության գործընթացի արդյունքների մասին։

Դիմելու համար լրացրեք ստորև առկա դիմումաձևը մինչև 2025թ. հունվարի 25-ը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սիյարտո. ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացմանը

17:50 12.01.2025

Սիյարտո. ԱՄՆ պատժամիջոցները հանգեցնում են վառելիքի գների բարձրացմանը

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերջին փուլը լուրջ էներգետիկ խնդիրներ է ստեղծում Կենտրոնական Եվրոպայի համար և բարձրացնում վառելիքի գները: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ջո Բայդենի վարչակազմի որոշումը՝ պատժիչ միջոցներ կիրառել ռուսական նավթագազային ընկերությունների, ինչպես նաև սերբական NIS ընկերության դեմ։ «Պատժամիջոցների այս նոր փաթեթը լուրջ մարտահրավեր […] ...

Կալաս. ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը

17:29 12.01.2025

Կալաս. ԵՄ-ն հունվարի վերջին կքննարկի Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները հունվարի վերջին կքննարկեն Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հնարավորությունը, հայտարարել է ԵՄ դիվանագիտական ​​ծառայության ղեկավար Քաջա Կալլասը։ «Մենք աշխատում ենք, որպեսզի մինչ այս պահը իսկապես հնարավոր դառնա որոշել, թե արդյոք մենք կարող ենք պատժամիջոցները վերացնել»,-մեջբերում է Reuters-ը նրա խոսքերը: Հունվարի 27-ին նախատեսվում է Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստը, որին ակնկալվում է, որ ԵՄ […] ...

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ

17:10 12.01.2025

Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն դատավորները. ԲԴԽ նախագահ

Այսօր՝ դատական իշխանության օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը շնորհավորել է դատավորներին և դատական ծառայողներին՝ առանձնահատուկ կարևորելով այն հանգամանքը, որ ժողովրդավարության ուղիով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները, որոնց գործունեության արդյունքները թե՛ պետության, թե՛ հասարակության ձևավորման և կենսագործունեության ընթացքում մշտապես կրել են իրավունքի գերակայության, արդյունավետ արդարադատության և արդար դատաքննության երաշխավորի […] ...

Հավասարության և ճգնաժամերի հարցերով եվրահանձնակատարը եկել է Ուկրաինա

16:50 12.01.2025

Հավասարության և ճգնաժամերի հարցերով եվրահանձնակատարը եկել է Ուկրաինա

Հավասարության և ճգնաժամերին նախապատրաստվելու և արձագանքելու հարցերով եվրահանձնակատար Այա Լյաբիբը ժամանել է Ուկրաինա։ Այս մասին նա գրել է X-ում։ Սկսելով ուկրաիներեն առավոտյան մաղթանքից՝ նա ասել է․ «Եվրամիությունը բոլոր եղանակային պայմանների ընկեր է, և ոչ միայն ընկեր՝ լավ եղանակի դեպքում, մենք շարունակում ենք ուժեղ մարդասիրական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և նրա ժողովրդին»։ Բելգիայից եվրահանձնակատարի այցը չհայտարարված է։ ...

2024 թ. արձանագրված փոփոխությունները. ԱԳՆ

16:29 12.01.2025

2024 թ. արձանագրված փոփոխությունները. ԱԳՆ

2024 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկներն ապահովել են հյուպատոսական ծառայությունների մատուցման բնականոն ընթացքը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «2024 թ. արձանագրված փոփոխությունները. Հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) անձնագրերն օտարերկրյա պետություններում համարվել են վավերական՝ անկախ անձնագրի 4-րդ էջում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման առկայությունից: 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել […] ...

The Korea Times. Հարավային Կորեայի նախագահի անվտանգության շարքերում պառակտման նշաններ կան

16:10 12.01.2025

The Korea Times. Հարավային Կորեայի նախագահի անվտանգության շարքերում պառակտման նշաններ կան

Պառակտման և դժգոհության նշաններ են ի հայտ եկել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ-յոլի անվտանգության ծառայության շարքերում, ինչը կանխել է պետության ղեկավարի ձերբակալությունը հունվարի 3-ին՝ քննիչների հետ առերեսման ժամանակ։ Այս մասին հայտնում է The Korea Times թերթը։ Հունվարի 10-ին անվտանգության պետ Պակ Չուն-Ջունը ներկայացավ ոստիկանական հարցաքննության և հրաժարական տվեց, որն ընդունվեց նախագահի պաշտոնակատար Չոյ Սանգ-Մոկի կողմից։ […] ...

BACK_TO_TOP