16:24 11.01.2025
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ամփոփել է 2024 թվականը:
2024 թ. Հայաստանի Հանրապետությունը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ։
Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո առաջին անգամ տեղի ունեցավ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այց Ռիյադ։ Տարեկան ամփոփիչ ասուլիսում նախարար Միրզոյանն ընդգծեց, որ «բավականին հետաքրքիր զարգացումներ են նախանշվում, պետք է աշխատել այս ուղղությամբ»։
Կայացել է նաև ԱԳ նախարարի պաշտոնական այցը Կատար, որի շրջանակներում, ի թիվս այլ թեմաների, հանգամանալից անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերի, այդ թվում նաև՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
Այցերի ժամանակ նախարար Միրզոյանը հարցազրույցներ է տվել տեղի առաջատար լրատվամիջոցներին՝ անդրադառնալով ինչպես Մերձավոր Արևելքի երկրների հետ ՀՀ երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկային, հեռանկարներին, այնպես էլ տարածաշրջանային զարգացումներին։
Տեղի է ունեցել նաև նախարար Միրզոյանի աշխատանքային այցը Բահրեյն, որտեղ ՀՀ-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է «Մանամայի երկխոսություն» միջոցառմանը։
Միացյալ Արաբական Էմիրությունների հետ ևս ձևավորվել է հետաքրքիր և խոստումնալից երկխոսություն: Քաղաքական օրակարգից զատ, 2024 թ. փետրվարի 1-ին ուժի մեջ է մտել ՀՀ և ԱՄԷ քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունը, ինչն էականորեն նպաստել է զբոսաշրջային շարժին, շփումների ակտիվացմանը. 2023 թ. համեմատությամբ ՀՀ-ից ԱՄԷ այցելություններն աճել են 58%-ով:
Շարունակվել են աշխատանքները Ծոցի տարածաշրջանի մյուս երկրների հետ համագործակցության խորացման ուղղությամբ։
Հունիսին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց Պաղեստինի Պետությունը, որին հաջորդեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Պաղեստինի Պետության վարչապետի կողմից դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմունիկեյի ստորագրումը:
Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նախարար Միրզոյանն անդրադարձավ նաև Սիրիային.
«Սիրիայում վերջին իրադարձություններից հետո կամ ընթացքում, եթե հետևել եք, տեղյակ եք մամուլի հրապարակումներից, մենք շատ կարճատև բացակայություն ունեցանք այդ երկրից` սկզբից Հալեպում մեր գլխավոր հյուպատոսության, այնուհետև Դամասկոսում մեր դեսպանության անձնակազմը ստիպված եղավ մի քանի օրով բացակայել Դամասկոսից և համապատասխանաբար Հալեպից։ Այնուհետև, նրանք շարունակեցին իրենց աշխատանքը հյուրընկալ այս պետությունում։ Հաստատվել են կապեր նոր ադմինիստրացիայի հետ, նոր իշխանությունների հետ և կշարունակենք աշխատել»:
18:30 11.01.2025
Ուլան Բատորում ցուցարարները փակել են կենտրոնական պողոտանՈւլան Բատորում ցուցարարները փակել են կենտրոնական պողոտան, հայտնում է News.mn տեղական հրատարակությունը։ «Ազատության դաշինք» կուսակցությունն այսօր ցույց է սկսել Սուխբաթար հրապարակում, ցուցարարները փակել են գլխավոր ճանապարհը»,- ասվում է հրապարակման մեջ։ Հրապարակման մեջ նշվում է, որ քաղաքական ասոցիացիան քննադատում է կառավարությանը հարկերի, աղքատության և գործազրկության խնդիրների լուծման հարցում առաջընթացի բացակայության համար և կոչ է անում հրաժարական […] ...
18:20 11.01.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի շտաբին հարվածելու մասինԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Դրա տեղեկություններով՝ արմատականների շտաբը ստեղծվել է մի շենքում, որտեղ նախկինում դպրոց է եղել։ Կառույցը «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչներն օգտագործել են Իսրայելի վրա հարձակումներ պլանավորելու և իրականացնելու համար»,-ասվում է հայտարարության մեջ։ […] ...
18:10 11.01.2025
Լիբանանը և Սիրիան կստեղծեն սահմանային հարցերի և փախստականների հարցերով հանձնաժողովՍահմանային բոլոր խնդիրների շուտափույթ լուծումը և սիրիացի փախստականներին հայրենիք վերադարձնելու գործընթացի կազմակերպումը համապատասխանում է ինչպես Լիբանանի, այնպես էլ Սիրիայի շահերին։ Այս մասին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին Սիրիայի նոր վարչակազմի ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ բանակցություններից հետո Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք պայմանավորվել ենք ստեղծել շատ մոտ ապագայում համատեղ կոմիտե՝ ապահովելու լիբանանա-սիրիական սահմանին անվտանգությունը և […] ...
17:50 11.01.2025
Մրջյունների հարձակումը լուրջ խնդիրներ է առաջացրել թենիսիստուհի Էմմա Ռադուկանուի մոտԹենիսիստուհի Էմմա Ռադուկանուն պատմել է բավականին արտասովոր հիվանդության մասին, որին առերեսվել է Ավստրալիայում՝ նախապատրաստվելով Ավստրալիայի բաց առաջնությանը, հայտնում է Daily Mail-ը։ Մրջյունների հարձակումը շատ տհաճ պահեր է առաջացրել Ռադուկանի համար, քանի որ նա ստիպված է եղել դադարեցնել խայթոցները հանգստացնող սփրեյի օգտագործումը։ Նկատի ունենալով թենիսում վերջին շրջանում տարածված դոպինգային սկանդալները՝ մարզուհին որոշել է ռիսկի չդիմել, որպեսզի […] ...
17:45 11.01.2025
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...