14:16 20.09.2018
«Այդ գրառումների մեջ կային և՛ ֆեյք էջեր, և՛ կային օգտատերեր, որոնք իրական մարդիկ էին: Ընդ որում՝՝ այդ օգտատերերի հետ կապված փաստեր էլ ունեինք, որոնց մասին հիմա չեմ հրապարակի, քանի որ իրավական գործընթաց է իրականացվում և չեմ ուզենա եթերը տրամադրել 1-2 նողկալի մարդկանց գրառումներին: Այնուամենայնիվ, նման մարդիկ էլ կային՝ տարբեր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ էին, ինչի հետ կապված փաստերն ունենք: Սա, ըստ էության, կոմպրոմատների պատերազմ չէ, մենք ստիպված ենք լինում պարբերաբար փաստերն արձանագրել և որոշ մարդկանց պարզապես իրենց տեղը ցույց տալ»,- «Շանթ» ՀԸ-ի «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում քարոզարշավի ընթացքում ֆեյսբուքյան քննադատությունների մասին ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորի խոսքերով՝ ցավալի է, որ կարող են հայ կնոջ հասցեին փորձել անձնական վիրավորանքի հասնող ամենանողկալի ձևակերպումներով արտահայտվել:
«Եվ սրանից ավելի վատ բան եկեք արձանագրենք, որ արդեն իսկ տեղի է ունեցել: Հարևան Ադրբեջանում Haqqin.az պարբերականում հրապարակավ ներկայացնում են Նաիրա Զոհրաբյանին՝ նշելով, որ ԵԽԽՎ-ում տարիներ շարունակ հանդես եկող, Ադրբեջանին քննադատող, Արցախի հիմնախնդիրները բարձրաձայնող, հայկական պետականության հիմնախնդիրը բարձրաձայնող պատգամավորի նկատմամբ ինչ վերաբերմունք կա Հայաստանում: Սա անընդունելի է»,- ասել է Վահե Էնֆիաջյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...