Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար դոլար ստացած 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
--1.91 oC

Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար դոլար ստացած 2 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան

12:04 11.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը: Վ.Ս.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ նրանք 16 հազար ԱՄՆ դոլարի դիմաց, պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով, նպաստել են, որ Դիլիջան համայնքի սեփականություն հանդիսացող՝ շուրջ 800 քմ մակերեսով հողամասն աճուրդի միջոցով օտարվի իրենց ցանկալի անձին:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վ.Ս.-ն և Ա.Ս.-ն 2020 թվականի ամռանն իրենց մտերիմ Հ.Մ.-ից տեղեկանալով, որ նա Դիլիջան համայնքում հողամաս ձեռք բերելու մտադրություն ունի, նրանից պահանջել են 16 հազար ԱՄՆ դոլար՝ պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու միջոցով վերոնշյալ հողամասն աճուրդով նրան օտարելու համար:

2020 թվականի հուլիսի 6-ին, Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ, 800 քմ մակերեսով հողամասը 2 միլիոն դրամ մեկնարկային գնով դրվել է աճուրդի: Աճուրդին մասնակցել են Հ.Մ.-ի երկու մտերիմները. աճուրդում հաղթող է ճանաչվել նրանցից մեկը՝ 2 միլիոն 205 հազար դրամ գնային առաջարկով: Հողամասի աճուրդից հետո, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Ա.Ս.-ն և Վ.Ս.-ն հանդիպել են Հ.Մ.-ին և նրանից ստացել 16 հազար ԱՄՆ դոլարին համարժեք՝ 7 միլիոն 762 հազար դրամ:

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 28-ին Ա.Ս.-ի և Վ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու դիմաց առանձնապես խոշոր չափերով գումար ստանալը):

2024 թվականի դեկտեմբերի 27-ին հաստատվել է Ա.Ս.-ի ու Վ.Ս.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Հակակոռուպցիոն դատարան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան տուժածներ

14:24 11.01.2025

Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան տուժածներ

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […] ...

«Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել ընդդեմ «Բարսելոնայի»

14:16 11.01.2025

«Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել ընդդեմ «Բարսելոնայի»

Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։ ««Ատլետիկոն» խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու […] ...

Ֆիդանը Սիրիայի հարցով հանդիպմանը հանդես կգա պատժամիջոցների վերացման օգտին. ՏԱՍՍ

14:06 11.01.2025

Ֆիդանը Սիրիայի հարցով հանդիպմանը հանդես կգա պատժամիջոցների վերացման օգտին. ՏԱՍՍ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին Էր-Ռիադում նախատեսված Սիրիայի հարցով միջազգային հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Դամասկոսի կենսական նշանակության ոլորտներում պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը հանդիպմանը, որը հիմնականում նվիրված է լինելու Սիրիայում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, աջակցություն կհայտնի հակասիրիական […] ...

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 20 պաղեստինցի

13:54 11.01.2025

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 20 պաղեստինցի

Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ուրբաթ օրվանից առնվազն 21 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի բոլոր հատվածներում իսրայելական հարձակումների հետևանքով: Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռազմական ինքնաթիռները հարվածներ են […] ...

Մառախո՞ւղ, թե՞ ամպամածություն

13:45 11.01.2025

Մառախո՞ւղ, թե՞ ամպամածություն

Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած […] ...

Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը՝ ուզբեկ պաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար

13:37 11.01.2025

Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը՝ ուզբեկ պաշտպանի տրանսֆերն իրականացնելու համար

Ուզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը և հույս ունի, որ գործարքն արագ ավարտին կհասնի: «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել ֆրանսիական կողմի հետ և 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է […] ...

BACK_TO_TOP