11:27 11.01.2025
Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնել են վարչապետի գրասենյակից։
Վարչապետի գրասենյակից հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները․ – «2024-ի դեկտեմբերի 19-ին, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է՝ «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»։
2025 թվականի հունվարի 8-ին իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառմամբ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան և ընդգծել ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող այդ խոսույթից Ադրբեջանի հրաժարվելու և խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»:
«Ազատության-ն» այսօր ուղարկված պատասխանում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետությունը միանշանակ և աներկբա ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և պատրաստ է դա վերահաստատել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, ինչպես նաև վերոնշյալ գրառման մեջ նշված մյուս բոլոր նախաձեռնությունների ու քայլերի իրագործմամբ: Կառավարությունից կարևորել են, որ Ադրբեջանը նույնպես միանշանակ և աներկբա ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը»:
Վարչապետի գրասենյակից ընդգծել են՝ այս թեմաները քննարկվել են Փաշինյան-Ալիև՝ 2024թ. հոկտեմբերին Կազանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից երկու օր անց՝ հունվարի 9-ին, Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկ է արել, ինչը և տևական ժամանակ Բաքուն էր պահանջում, իսկ Երևանից արձագանքում էին՝ խաղաղության պայմանագրից հետո։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվել էր վարչապետից, թե արդյոք Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմում արդեն իսկ ներկայացվե՞լ է կամ կա՞ պայմանավորվածություն, երբ կներկայացվի (Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ լուծարման համար երկու երկրները պետք է դիմեն) և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է Ադրբեջանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ ՄԽ-ի լուծարման համար, եթե Ադրբեջանը չընդունի վարչապետի հրապարակած մյուս առաջարկները։
«Ազատություն»-ը նաև հետաքրքրվել էր Փաշինյանինց, թե արդյոք այս առաջարկը/ները Իլհամ Ալիևին ներկայացրե՞լ է նաև պաշտոնական խողովակներով։
14:24 11.01.2025
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան տուժածներԱյսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […] ...
14:16 11.01.2025
«Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել ընդդեմ «Բարսելոնայի»Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։ ««Ատլետիկոն» խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու […] ...
14:06 11.01.2025
Ֆիդանը Սիրիայի հարցով հանդիպմանը հանդես կգա պատժամիջոցների վերացման օգտին. ՏԱՍՍԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին Էր-Ռիադում նախատեսված Սիրիայի հարցով միջազգային հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Դամասկոսի կենսական նշանակության ոլորտներում պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը հանդիպմանը, որը հիմնականում նվիրված է լինելու Սիրիայում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, աջակցություն կհայտնի հակասիրիական […] ...
13:54 11.01.2025
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 20 պաղեստինցիԳազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ուրբաթ օրվանից առնվազն 21 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի բոլոր հատվածներում իսրայելական հարձակումների հետևանքով: Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռազմական ինքնաթիռները հարվածներ են […] ...
13:45 11.01.2025
Մառախո՞ւղ, թե՞ ամպամածությունՁմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում են ջերմաստիճանային ինվերսիաներ (երբ ըստ բարձրության նկատվում է ջերմաստիճանի աճ), որն ուղեկցվում է ցածր հարկի ամպամածությամբ և մառախուղներով։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Վերջին 2 օրերին, հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, ինվերսիոն շերտ է առաջացել ծովի մակերևույթից 1500-2000մ բարձրություններում (բարձրացած […] ...
13:37 11.01.2025
Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը՝ ուզբեկ պաշտպանի տրանսֆերն իրականացնելու համարՈւզբեկստանի հավաքականի և ֆրանսիական «Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը, ամենայն հավանականությամբ, ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան տվել է իր համաձայնությունը և հույս ունի, որ գործարքն արագ ավարտին կհասնի: «Մանչեսթեր Սիթին» արդեն կապ է հաստատել ֆրանսիական կողմի հետ և 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել է […] ...