11:50 11.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:
Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:
Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:
Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:
2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:
Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):
14:44 11.01.2025
ՄԻՊ-ը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններըՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 10-ին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ փաստաբանական ծառայություններ մատուցողների համար հարկային բեռը ավելացել է։ ՀԿ ներկայացուցիչները հայտնել են բազմաթիվ մտահոգություններ, այդ թվում` առ այն, որ այդ փոփոխությունների համատեքստում անվճար իրավաբանական օգնության ցուցաբերումն, ըստ ընդունված կարգավորումների` հարկվելու է: Արդյունքում, ըստ մտահոգությունների, քաղաքացիական հասարակության […] ...
14:34 11.01.2025
Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ. ԶԼՄ-ներԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ։ Այս մասին հայտնում է Semafor պորտալը՝ աղբյուրներին հղումով, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ տեղեկությունների՝ հանդիպումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ Թրամփի Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) նստավայրում։ Զրույցի մանրամասները չեն հաղորդվում։ ...
14:24 11.01.2025
Շղթայական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կան տուժածներԱյսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան-Ապարան հատվածում բախվել են «Chevrolet», «UAZ», «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, «MAN» և «Mitsubishi» մակնիշի բեռնատարները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում […] ...
14:16 11.01.2025
«Ատլետիկոն» պաշտոնական հայտարարություն է տարածել ընդդեմ «Բարսելոնայի»Մադրիդի «Ատլետիկոն» դժգոհ է մնացել Լա լիգայի կողմից «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյի և Պաու Վիկտորի գրանցման հաստատումից։ Մադրիդյան ակումբը կատարվածի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ հայտնելով իր բողոքը։ ««Ատլետիկոն» խորը մտահոգություն է հայտնում իսպանական ֆուտբոլում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ սպորտի բարձրագույն խորհրդի որոշումից հետո։ Մենք կարծում ենք, որ այս որոշումը սպառնում է գործող համակարգին ու […] ...
14:06 11.01.2025
Ֆիդանը Սիրիայի հարցով հանդիպմանը հանդես կգա պատժամիջոցների վերացման օգտին. ՏԱՍՍԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 12-ին Էր-Ռիադում նախատեսված Սիրիայի հարցով միջազգային հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Դամասկոսի կենսական նշանակության ոլորտներում պատժամիջոցները չեղարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։ «Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը հանդիպմանը, որը հիմնականում նվիրված է լինելու Սիրիայում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված քայլերին, աջակցություն կհայտնի հակասիրիական […] ...
13:54 11.01.2025
Գազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 20 պաղեստինցիԳազայի հատվածի վրա իսրայելական հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 20 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է կատարական Al Jazeera հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ ուրբաթ օրվանից առնվազն 21 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի բոլոր հատվածներում իսրայելական հարձակումների հետևանքով: Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ռազմական ինքնաթիռները հարվածներ են […] ...