17:54 10.01.2025
Աֆրիկայի ամենամեծ գետերից մեկը՝ Զամբեզին, գրեթե ցամաքել է, իսկ գետի ջրի մակարդակը Նամիբիայում գրանցել է ամենացածր ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում՝ 15 սմ։ Անցյալ տարի այս ցուցանիշը 90 սմ էր։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նամիբիական թերթի հոդվածը և Namibia Water Corporation (NamWater) ազգային ջրամատակարարման ընկերության տվյալներին, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Գետի հետագա ծանծաղումը կարող է հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացմանը և տնտեսական վնասի: Այնուամենայնիվ, NamWater-ի փորձագետները հուսով են, որ կտեղան անձրևներ՝ համալրելով ջրի քանակը Զամբեզիում։
Երկարատև երաշտը հարվածել է մշակաբույսերին և խափանել հիդրոէլեկտրակայանների աշխատանքը Զամբեզի գետի երկայնքով: Փորձագետները հիշեցրել են, որ Զամբեզիում ջրի առավելագույն մակարդակը սովորաբար կազմում է 5 մետր:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Հարավաֆրիկյան երկրներին վրա է հասել վերջին 100 տարվա ամենասարսափելի երաշտը։ Անցյալ տարի Նամիբիայի նախագահ Նանգոլո Մբումբան արտակարգ դրություն էր հայտարարել երաշտի պատճառով։ Նախկինում նմանատիպ միջոցներ էին ձեռնարկել Զամբիայի, Զիմբաբվեի և Մալավիի իշխանությունները։ Փորձագետները կարծում են, որ երաշտը Էլ-Նինյո կլիմայական երևույթի հետևանք է։ Ստորին Զամբեզիում, որտեղ գտնվում են Կարիբա և Կաբորա Բասսա խոշոր հիդրոէլեկտրակայանները, ջրի մակարդակը իջել է նվազագույնի, ինչը թույլ է տալիս շարունակել էլեկտրաէներգիայի արտադրությունը Զամբիայի, Զիմբաբվեի և Մոզամբիկի կարիքների համար:
21:12 10.01.2025
ՀՖՖ-ն շնորհավորել է Խորեն Հովհաննիսյանին 70-ամյակի առթիվՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է Երևանի «Արարատի» և ԽՍՀՄ հավաքականի նախկին հարձակվող Խորեն Հովհաննիսյանին ծննդյան 70-ամյակի առթիվ։ Խորեն Հովհաննիսյանն «Արարատի» հետ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր, 1982-ին մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին։ Մարզչական կարիերայի ընթացքում նա գլխավորել է Հայաստանի հավաքականը, Երևանի «Փյունիկը»։ ...
21:07 10.01.2025
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 15 պաշտոնյաների նկատմամբՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 15 պաշտոնյաների նկատմամբ՝ ի նշան Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության դեմ բողոքի։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Նիկոլաս Մադուրոյի իշխանության հավակնությունը կեղծիք է, հուլիսյան ընտրությունների արդյունքները ոչ ազատ էին, ոչ արդար, և նրա ռեժիմը չի ներկայացնում Վենեսուելայի ժողովրդի կամքը: Մադուրոն շարունակում է ճնշել […] ...
20:55 10.01.2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր այցելել եմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Նախ ծանոթացել եմ անձնակազմի հետ, աշխատանքային խորհրդակցություն եմ անցկացրել կոմիտեի ղեկավար անձնակազմի մասնակցությամբ, Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը ներկայացրել է Կոմիտեի գործունեությունը, իրականացվող աշխատանքները, Կոմիտեի զարգացման պլանը։ Ապա համատեղ շրջայց ենք կատարել «Հայաէրոնավիգացիա», […] ...
20:50 10.01.2025
Հայաստանի դահուկավազքի առաջնությունում 18 մեդալներից 14-ին արժանացել են Աշոցքի մարզիկներըՀունվարի 6-9-ը Աշոցքում կայացել է Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը, որի արդյունքներով առաջնության բացարձակ հաղթողներ են դարձել Միքայել Միքայելյանն ու Կատյա Գալստյանը: Աշոցքը ներկայացնող մարզիկները Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են արագավազքի 1.1 կմ դասական, 10 կմ դասական և 10 կմ ազատ ոճերում: Խաղարկված 18 մեդալներից 14-ին (6 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե) արժանացել են Աշոցքը […] ...
20:44 10.01.2025
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ, հայտնում են Մայր Աթոռից։ «Հոգեշնորհ Տ. Վիրապ աբեղա Սարգսյանը ծառայության է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, Հոգեշնորհ Տ. Մաշտոց աբեղա Մխիթարյանը ծառայության է կոչվել Վեհարանում՝ որպես Կաթողիկոսական գրասենյակի գործավար-քարտուղար, Արժանապատիվ Տ. Նարեկ քահանա Սարգսյանը՝ Արագածոտնի թեմում, […] ...
20:32 10.01.2025
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համարԲաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal-ում (WSJ) հրապարակված հոդվածում, հայտնում է ermenihaber-ը։ Հիշյալ երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես […] ...