Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆ

16:32 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը:
Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։
Կարևոր է`
ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին,
ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը,
մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը և մի՛ փոխանցեք այլ մարդկանց, հակառակ դեպքում` վարակների բուժումը դժվարանում է կամ դառնում անհնար:
Առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել բժշկի խորհուրդներին և ցուցաբերել պատասխանատվություն։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

19:45 10.01.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին

19:39 10.01.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։ Հանդիպմանը կարևորվել են երկկողմ գործընկերային հարաբերությունները և կարողությունների զարգացման ուղղությամբ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Առաջիկայում կնախանշվեն զարգացման կոնկրետ ծրագրեր, որոնց իրականացման համար Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամ է իրականացնել գործուն քայլեր»,-ընդգծել է ՊԵԿ նախագահը։ ...

ՆԱՏՕ-ի մոտ 10 հազար զինվորական կմասնակցի «Steadfast Dart» զորավարժություններին

19:28 10.01.2025

ՆԱՏՕ-ի մոտ 10 հազար զինվորական կմասնակցի «Steadfast Dart» զորավարժություններին

Հունվարի 13-ից փետրվարի 26-ը Ռումինիայում, Բուլղարիայում և Հունաստանում անցկացվելիք «Steadfast Dart» զորավարժություններին կմասնակցի ՆԱՏՕ-ի ինը երկրի շուրջ 10 հազար զինվորական, ասվում է դաշինքի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Չնայած զորավարժություններն անցկացվում են հարավային Եվրոպայում, ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ դրանց հիմնական նպատակը կլինի «Ռուսաստանի սահմանների մոտ գործողություններ իրականացնելը»։ «Զորավարժությունները ցույց կտան ՆԱՏՕ-ի կարողությունը՝ արագորեն ուժեր տեղակայելու՝ իր […] ...

«Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ

19:20 10.01.2025

«Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ

Մադրիդի «Ռեալը» դարձավ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի երկրորդ մասնակիցը: Իսպանիայի չեմպիոնը Սաուդյան Արաբիայում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում 3-0 հաշվով հաղթեց «Մալյորկային»: Հաշիվը բացեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, իսկ ավելացված ժամանակում նախ` սեփական դարպասը գրավեց Վալյենտը, այնուհետև բրազիլացի Ռոդրիգոն հաշիվը դարձրեց խոշոր: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հունվարի 12-ին Սուպերգավաթը կվիճարկի Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ:   ...

Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

19:12 10.01.2025

Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

Երևանի տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ մոտակա թաղապետարան, հետևել հրահանգներին, նույնականանալ և ձեռք բերել համապատասխան արտոնությունների զեղչերը: Ինչպե՞ս են անցնում գրանցումները, ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

19:06 10.01.2025

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հունվարի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող՝ ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: ...

BACK_TO_TOP