Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերը

15:44 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի հետ։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել նախորդ տարվա ընթացքում արձանագրված հաջողություններին, գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ քննարկումների ընթացքին և առաջիկա ծրագրերին: Անդրադառնալով «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին՝ նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարության կողմից երեկ տրված դրական եզրակացությունը համահունչ է ԵՄ և անդամ պետությունների հետ ՀՀ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին:

Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն մտքեր են փոխանակել գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով առկա գործիքակազմի միջոցով ընձեռնվող հնարավորությունները: Ի թիվս այլ մեխանիզմների, ընդգծել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեության կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, առկա մարտահրավերներին և դրանց արդյունավետ հաղթահարման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման տեսլականին համահունչ ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում փոխադարձ ընդունելի լուծումների հասնելու և երկարատև կայունություն ապահովելու ուղղությամբ: Այդ համատեքստում, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ պայմանագրի վերջնականացման, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով ՀՀ կողմից ներկայացված առաջարկությունները: Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

19:12 10.01.2025

Ի՞նչ է անհրաժեշտ տրանսպորտի արտոնություններից օգտվելու համար

Երևանի տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով կարող են մոտենալ մոտակա թաղապետարան, հետևել հրահանգներին, նույնականանալ և ձեռք բերել համապատասխան արտոնությունների զեղչերը: Ինչպե՞ս են անցնում գրանցումները, ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիները: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

19:06 10.01.2025

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ հունվարի 10-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Ներքին գործերի նախարարության գործընկերների հետ` ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող՝ ոլորտին վերաբերող մի շարք օրենսդրական նախագծեր: ...

Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»

18:55 10.01.2025

Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»

Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը», Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը: «Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնել է, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր դա անել, ես` նույնպես: Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:50 10.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է

18:45 10.01.2025

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Աշտարակի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումը

18:41 10.01.2025

Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումը

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի […] ...

BACK_TO_TOP