15:10 10.01.2025
Այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։
Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե քաղաքական որոշում կայացվի հայցերը փոխադարձաբար հետ կանչելու վերաբերյալ, բոլոր այդ պրոցեսները կմնան օդում կախված՝ Եղիշե Կիրակոսյանն արձագանքեց, որ առայժմ չի կարող այդպիսի բան ասել, քանի որ ամեն դեպքում այս պահին շարունակվում են բոլոր պրոցեսները՝ թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։
Նա հիշեցրեց, որ նաև Ադրբեջանի կողմից գոյություն ունեն երկու արբիտրաժային գործընթացներ ընդդեմ Հայաստանի: «Ես հիմա չեմ կարող խոսել հայցերը հետ կանչելու մասին, ես կարող եմ խոսել դատական պրոցեսների առկայության և շարունակականության, հետագա քայլերը ձեռնարկելու մասին»,-ասաց Կիրակոսյանը:Նրա խոսքով՝ Բաքվում ապօրինի պահվող բոլոր ՀՀ քաղաքացիների, նաև ազգությամբ հայերի վերաբերյալ դատական պրոցեսներում Հայաստանը ներկայացրել է պահանջներ Եվրոպական դատարանում, դրա մասին նաև խոսվել է Արդարադատության միջազգային դատարանում։
«Այս փուլում Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարտը բոլոր պահվող անձանց մասին մանրամասն տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ»:
Եղիշե Կիրակոսյանի բնորոշմամբ՝ Հայաստանն ակնկալում է բոլոր գերիների մասով մանրամասն տեղեկատվություն՝ նրանց վիճակի, իրավունքների, պահման պայմանների, առողջական վիճակի և այլնի մասին։ «Բնականաբար, այս տեղեկատվությունը, երբ մենք ստանում ենք, նաև փոխանցում ենք պահվող անձանց հարազատներին, նրանց հետ կապի մեջ ենք: Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված թիվ երկրորդ գանգատը վերաբերվում է հենց այնտեղ պահվող անձանց նկատմամբ ապօրինի դատական պրոցեսների և նրանց ապօրինի ազատությունից զրկելու հարցին»,-ասաց Կիրակոսյանը:
Խոսելով միջազգային դատական հայցերից հրաժարվելու վերաբերյալ Բաքվի կողմից հնչող պահանջի մասին՝ Կիրակոսյանը համոզմունք հայտնեց, որ դատական վեճերի և խաղաղության միջև հակադրություն դնելն արհեստական է։ «Հետևաբար, ես դրա մեջ անկեղծություն չեմ կարող տեսնել։ Միջազգային դատարաններում վեճերի քննությունը վեճերի լուծման քաղաքակիրթ մեթոդ է՝ ժամանակակից աշխարհում ընդունված: Բնական է, որ դժվար կլինի պատկերացնել, որ մենք վեճ չենք ունենալու՝ հաշվի առնելով այն պատմությունը, որ մենք ունեցել ենք տասնամյակների, հարյուրամյակի ընթացքում, իսկ վեճի լուծումը որոշակի առումով լիցքաթափման հնարավորություն է երկու երկրների համար էլ, որովհետև այդ դատական պրոցեսները, նաև երկուստեք պահանջներ ներկայացնելը կարևորագույն վարժություն են, և դա չանելը չեմ կարծում, որ ճիշտ կլինի»,-նշեց Կիրակոսյանը:
Նա նաև նկատեց, որ միջազգային հարաբերություններում և պրակտիկայում հնարավոր են նաև իրավիճակներ, երբ երկրները միմյանց հետ ունեն ինչպես դիվանագիտական հարաբերություններ, այնպես էլ բարիդրացիական կապեր, սակայն միաժամանակ ունեն նաև վիճելի հարցեր։
18:55 10.01.2025
Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը», Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը: «Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնել է, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր դա անել, ես` նույնպես: Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու […] ...
18:50 10.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
18:45 10.01.2025
ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Աշտարակի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
18:41 10.01.2025
Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումըՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի […] ...
18:35 10.01.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՀունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […] ...
18:29 10.01.2025
«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձը՝ կախված վիճակումՀունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։ ...