2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները:

«Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, որոնք իրենցից ներկայացրել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված ինքնակամ շինություններ, գործընկեր գերատեսչությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ապամոնտաժվել են»,- ասել է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար

20:32 10.01.2025

WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար

Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal-ում (WSJ) հրապարակված հոդվածում։ Հիշյալ երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես ծրագրում են օգնել […] ...

Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան

20:20 10.01.2025

Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգան

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկներ։ Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակներում […] ...

ԱՄՆ-ը Մադուրոյի համար պարգևատրումը բարձրացրել է մինչև 25 միլիոն դոլար

20:11 10.01.2025

ԱՄՆ-ը Մադուրոյի համար պարգևատրումը բարձրացրել է մինչև 25 միլիոն դոլար

ԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը և բարձրացրել է նրա պարգևը մինչև 25 միլիոն դոլար։ «Մենք բարձրացնում ենք Նիկոլաս Մադուրոյի և Ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոյի պարգևը մինչև 25 միլիոն դոլար»,- ասել է նախարար Վլադիմիր Պադրինոն։ ...

SHANTNEWS

20:00 10.01.2025

SHANTNEWS

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու

19:55 10.01.2025

ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածու

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է ՄՕԿ անդամ 7 թեկնածու։ 2024թ․ օգոստոսին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից։ Ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։ ՄՕԿ նախագահի թեկնածուներն են՝ 1.Հորդանանի […] ...

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով

19:50 10.01.2025

Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով

Նյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։ Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» […] ...

BACK_TO_TOP