ՃՏՊ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

ՃՏՊ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

14:15 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 10-ին, ժամը 09:44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մարալիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Howo» մակնիշի բեռնատար (վարորդ՝ Խ. Խ., ծնված 1956 թ․) և «VAZ» մակնիշի (վարորդ՝ Ս. Ղ., ծնված 1991 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ուղևորներ Ռ. Ղ.-ին (ծնված 1997 թ.), Խ. Գ.-ին (ծնված 1995 թ.) և Վ. Գ.-ին (ծնված 1998 թ.) տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, «VAZ» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Վ. Ղ.-ին (ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

18:50 10.01.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է

18:45 10.01.2025

ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Աշտարակի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումը

18:41 10.01.2025

Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումը

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի […] ...

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

18:35 10.01.2025

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […] ...

«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձը՝ կախված վիճակում

18:29 10.01.2025

«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձը՝ կախված վիճակում

Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։ ...

Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում. Ժաննա Անդրեասյանը՝ Խորեն Հովհաննիսյանին

18:23 10.01.2025

Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում. Ժաննա Անդրեասյանը՝ Խորեն Հովհաննիսյանին

Հայկական ֆուտբոլի լեգենդ, ՀՀ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ սպորտի վարպետ Խորեն Հովհաննիսյանը նշում է ծննդյան 70-ամյակը: Հոբելյանի կապակցությամբ Խորեն Հովհաննիսյանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Հարգելի՛ Խորեն Հովհաննիսյան, Ձեր անունը ոսկե տառերով է գրվել հայկական ֆուտբոլի և Երևանի «Արարատ» ակումբի փառավոր պատմության էջերում: Ձեր տպավորիչ խաղով, նվիրումով և անսպառ կամքով ոգեշնչել […] ...

BACK_TO_TOP