13:27 10.01.2025
Հայաստանի Հանրապետության օրհներգի տեքստում փոփոխություններ կկատարվեն, կփոխվեն քառատողերի տեղերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն ստացավ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ըստ նախագծի հիմնավորման՝ տարբեր միջազգային, պաշտոնական, մարզական, մշակութային և այլ միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգը կատարվում կամ հնչեցվում է տարբեր կատարմամբ և ձայնագրություններով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հստակ հրապարակել հիշյալ օրենքով սահմանված դեպքերի կատարման համար միասնական ձայնագրված պաշտոնական տարբերակ:«ԿԳՄՍ նախարարությունն օրենքի ընդունումից հետո կհրապարակի օրհներգի պաշտոնական տարբերակները՝ և կարճ տարբերակը, և գործիքային, և վոկալային տարբերակները: Դա կլինի ՀՀ պաշտոնական օրհներգը բացառապես բոլոր միջոցառումներում հնչեցնելու համար»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:Առաջարկվել է սահմանել որոշ միջոցառումների՝ հիմնականում մարզական որոշ միջոցառումների ժամանակ հնչեցվող օրհներգի կարճ տարբերակը: «Փոփոխություն է կատարվում քառյակների տեղերի մեջ: Կարծում ենք՝ ավելի նպատակահարմար է սկսել և ավարտել ՀՀ-ի մասին խոսքերով»,-ասաց պատգամավորը:Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել օրհներգի տեքստում այնպես, որ այն ավարտվի հետևյալ քառատողով՝«Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան»։
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը շարադրվում է հետևյալ կերպ. Մեր Հայրենիք, ազատ, անկախ,Որ ապրել է դարեդար,Իր որդիքը արդ կանչում էԱզատ, անկախ Հայաստան:Ամենայն տեղ մահը մի է,Մարդ մի անգամ պիտ մեռնի,Բայց երանի, որ յուր ազգիԱզատության կզոհվի:Ահա եղբայր, քեզ մի դրոշ,Զոր իմ ձեռքով գործեցի,Գիշերները ես քուն չեղա,Արտասուքով լվացի:Նայիր նրան՝ երեք գույնովՆվիրական մեկ նշան,Թող փողփողի թշնամու դեմ,Թող միշտ պանծա Հայաստան:Հարակից զեկուցող, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդերասյանը նշեց, որ գործող օրենքով օրհներգը հնչեցնելու պահանջ կա հանրակրթական դպրոցներում ու բուհերում՝ որոշակի տրամաբանությամբ: Առաջարկվող փոփոխությամբ շրջանակն ընդլայնվում է՝ ներառելով նաև նախադպրոցական հաստատությունները, արհեստագործական և միջին մասնագիտական հաստատությունները:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծն այս պահին հանել, մանրամասն քննարկել, լրացումներ ու փոփոխություններ կատարելուց հետո նորից ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը: Նախագծի հեղինակը չընդունեց առաջարկը: Այն քվեարկությամբ դրական եզրակացություն ստացավ: Նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
18:55 10.01.2025
Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը»Աշխարհի ամենահարուստ մարդը` Իլոն Մասկը, ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլը», Times Radio-ի եթերում ասել է նրա հայրը՝ Էրոլ Մասկը: «Իլոնը «Լիվերպուլը» գնելու ցանկություն հայտնել է, բայց դա չի նշանակում, որ նա կգնի ակումբը: Իհարկե, նա շատ կուզեր դա անել, ես` նույնպես: Նրա տատը ծնվել է Լիվերպուլում, մենք ազգականներ ունենք այդ քաղաքում: Բախտ ենք ունեցել ճանաչելու […] ...
18:50 10.01.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
18:45 10.01.2025
ՀՀ որոշ ճանապարհներին մառախուղ էՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Շիրակի մարզում, Ապարանի, Թալինի, Աշտարակի տարածաշրջաններում, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...
18:41 10.01.2025
Նեյմարը չի բացառել Մեսսիի ու Սուարեսի հետ վերամիավորումըՍաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը չի բացառել, որ կրկին հանդես կգա Լիոնել Մեսսիի ու Լուիս Սուարեսի հետ: Այս մասին հայտնում է CNN-ը։ «Իհարկե, Մեսսիի ու Սուարեսի հետ կրկին խաղալը հետաքրքիր կլիներ։ Նրանք իմ ընկերներն են, և մինչև օրս շփվում ենք։ Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում և «Ալ Հիլյալում», բայց չեմ բացառում ոչինչ։ Ֆուտբոլը լի […] ...
18:35 10.01.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչինՀունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերին, ինչպես նաև համագործակցության օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Հանդիպմանը քննարկվել է արտատարածաշրջանային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման […] ...
18:29 10.01.2025
«Արթիկ» ՔԿՀ-ի խցում հայտնաբերվել է կալանավորված անձը՝ կախված վիճակումՀունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․ ծնված Ա․Հ․-ն՝ կախված վիճակում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Ծառայողներն անմիջապես կանչել են շտապօգնություն։ Ժամը 02։25-ի սահմաններում ժամանած շտապօգնության բժշկի կողմից արձանագրվել է կալանավորված անձ Ա․Հ․-ի կենսաբանական մահը։ ...