12:53 10.01.2025
Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին:
Եթե Ձեր հարցազրույցը նշանակված է փետրվարի 1-ին կամ հաջորդող օրերին առավոտյան ժամերի, ապա տեղեկացնում ենք, որ ձեր հարցազրույցի ժամը փոփոխվել է։
«Հորդորում ենք ստուգել էլ․ փոստի մուտքային նամակները և փոստաղբը (սպամ)՝ [email protected] կամ [email protected] էլ․ հասցեներից հասցեներից ստացված ծանուցումը գտնելու համար։
Եթե դիմումը ներկայացրել եք տուրիստական գործակալության օգնությամբ, խորհուրդ ենք տալիս իրենց հետ ճշտել թարմացված ժամերի մասին տեղեկատվությունը»,-նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։
17:15 10.01.2025
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցությունՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է. 3 հայտ մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանա դրամաշնորհային աջակցություն։ Մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Գրականության […] ...
17:11 10.01.2025
Հանրապետության որոշ շրջաններում մառախուղ էՀունվարի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
16:58 10.01.2025
Քայլ Ուոքերի կինը «Ալ Նասրի» առաջարկից հետո փոխել է ամուսնուց բաժանվելու որոշումըԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերի կինը, որը մի քանի ամիս առաջ բաժանության հայցով դիմել էր դատարան, փոխել է որոշումը, հայնում է The Sun-ը: 34-ամյա ֆուտբոլիստն ու Էնին սուրբծննդյան տոները միասին են անցկացրել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուեքերի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբը, որը Անգլիայի հավաքականի խաղացողին պատրաստ է […] ...
16:51 10.01.2025
2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսըԱվելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […] ...
16:40 10.01.2025
Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն եղել ձեռքերը լվանալու […] ...
16:32 10.01.2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆԳրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է` ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին, ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը […] ...