Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 01 2025
  • $
    396.84
  • RUBLE
    3.89
  • 408.82
WEATHER
-0.91 oC

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին

11:53 10.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման ծրագիրը։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում։

Հիշեցնենք, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
Նշենք, որ ավանդի փոխհատուցման իրավունք ունեն նաև՝

ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

սահմանամերձ համայնքներում (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված)` բնակչության պետական ռեգիստրում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաև այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է մահացած ամուսնու կողմից` համատեղ ամուսնական կյանքի ընթացքում,

ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած անձինք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

16:51 10.01.2025

2024-ին քանի՞ բենզալցակայանի ու գազալցակայանի գործունեություն է դադարեցվել. տեսչական մարմնի ամփոփիչ ասուլիսը

Ավելի քան 1300 ստուգում ու դիտարկում, 55 հազարից ավելի տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ամփոփել է 2024թ.-ի աշխատանքները: «Կցանկանամ խոսել ՀՀ տարածքում, ոչ պակաս կարևոր, արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող գազալցակիայանների, բենզալցակայանների, ինչպես նաև հեղուկ վառելիքի պահեստարաններում իրականացված վերահսկողությունից: Միայն 2024թ.-ին դադարեցվել է 120 օբյեկտի գործունեություն, որոնցից շուրջ 27-ը, […] ...

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

16:40 10.01.2025

Շիրակի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Շահեն Քիթոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝ – արտադրական շինությունների կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, – չեն եղել ձեռքերը լվանալու […] ...

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆ

16:32 10.01.2025

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը․ ՀՀ ԱՆ

Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը: Հակաբակտերիային դեղերը շատ կարևոր են և կյանք փրկող, սակայն դրանք պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով։ Կարևոր է` ձեզ նշանակված hակաբակտերիային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին, ինքնուրույն մի՛ ընդհատեք բժշկի կողմից հակաբակտերիային դեղերով նշանակված բուժումը, մի՛ օգտագործեք բուժման ավարտից հետո մնացած դեղերը […] ...

«Ռեալի» միանգամից երեք խաղացող վնասվածք է ստացել Մալյորկայի դեմ խաղում

16:26 10.01.2025

«Ռեալի» միանգամից երեք խաղացող վնասվածք է ստացել Մալյորկայի դեմ խաղում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Մալյորկայի» դեմ խաղում (3:0) Մադրիդի «Ռեալի» երեք խաղացող վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում են իսպանական ԶԼՄ-ները։ Վնասվածք ստացած խաղացողներն են Օրելիեն Չուամենին, Ֆեդերիկո Վալվերդեն և Ջուդ Բելինգհեմը, որն այդ խաղում բացել էր հանդիպման հաշիվը։ Նշվում է, որ Ջուդի և Վալվերդեի վնասվածքները շատ լուրջ չեն, իսկ Չուամենիի ապքինման ժամկետների վերաբերյալ դեռևս […] ...

Պուտինն ու Ֆիցոն դեկտեմբերին քննարկել են Սլովակիային գազի մատակարարման հարցը․ Reuters

16:12 10.01.2025

Պուտինն ու Ֆիցոն դեկտեմբերին քննարկել են Սլովակիային գազի մատակարարման հարցը․ Reuters

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ասել է, որ դեկտեմբերին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել է «Գազպրոմի» հետ գազի մատակարարման պայմանագիրը։ «Պուտինն ու ես քննարկել ենք մեր և «Գազպրոմի» միջև կնքված պայմանագիրը, որում ասվում է, որ ինչ-որ կերպ հնարավոր է գազ մատակարարել հարավային ճանապարհով, բայց քանի դեռ կան պաշարներ, սպառումը Սլովակիայում ապահովված է»,- մեջբերում […] ...

Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի մի հատվածը

15:54 10.01.2025

Հիմնանորոգվել է Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր ավտոճանապարհի մի հատվածը

Արագածոտնի մարզում հիմնանորոգվել է Տ-1-68, Ներքին Բազմաբերդ (Տ-1-65)-Կաքավաձոր (Տ-1-60) ավտոճանապարհի կմ0+000-կմ4+100 հատվածը։ Հիմնանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 4.1կմ է։ Ճանապարհը Թալինը կապում է Ներքին Բազմաբերդի եւ Կաքավաձորի հետ։ Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ եւ այլն։ Ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։ ...

BACK_TO_TOP