10:51 10.01.2025
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական աշխատանքները ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման և աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և դրանց նկատմամբ հանրային վերահսկողությունը կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու, ինչպես նաև օրինական դաշտում գործող բիզնեսի կայուն զարգացման համար։ Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում, 2024 թ․ հոկտեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։
Մասնավորապես, 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 338.2 մլն դրամ տուգանք։ Իսկ 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 99 չգրանցված աշխատողներ և առաջադրվել է շուրջ 24.8 մլն դրամ տուգանք։
Խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրված աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման վերաբերյալ ցանկերը։
15:10 10.01.2025
Այս պահին միջազգային դատարաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր դատական գործընթացները շարունակվում են. Եղիշե ԿիրակոսյանԱյս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվում են բոլոր դատական պրոցեսները ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ Եվրոպական դատարանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց նկատմամբ միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարվելու մասին հարցին։ Անդրադառնալով դիտարկմանը, թե եթե […] ...
15:03 10.01.2025
«Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում. ԲենզեմաՍաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» հարձակվող Քարիմ Բենզեման բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» ներկա կազմը։ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-2023 թվականներին։ ««Ռեալն» այս տավա լավագույն թիմն է աշխարհում։ Նրանք շատ ուժեղ են։ Մբապեի ներդրումը հիացմունք կառաջացնի։ Բոլորի համար երազանք է տեսնել, թե ինչպես են այս ֆուտբոլիստները գոլեր խփում, փոխանցումներ կատարում։ Նրանք ունեն բոլոր որակները»,- Բենզեմայի […] ...
14:54 10.01.2025
Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերԱզգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 10-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ...
14:47 10.01.2025
Սիրիայի արտգործնախարարը մտադիր է այցելել եվրոպական երկրներ՝ համագործակցությունն ամրապնդելու նպատակովՍիրիայի անցումային կառավարությունում արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին հայտարարել է եվրոպական երկրներ այցելելու իր մտադրության մասին։ «Ես կգլխավորեմ բարձր մակարդակի պատվիրակության շրջագայություն եվրոպական երկրներ՝ ուղղված համագործակցության ամրապնդմանը», – ասել է նա Դամասկոսում Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Այցելությունների ժամկետները չեն նշվում։ Նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր խմբավորումները լայնածավալ […] ...
14:42 10.01.2025
ՊՍժ-ն մտադիր է ձեռք բերել Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերըՖրանսիական ՊՍժ-ն մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իտալական «Նապոլիի» վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերը: Ակումբներն այժմ բանակցությունների փուլում են: Փարիզյան ակումբը պատրաստ է գործարքի մեջ ներառել նաև սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին: 23-ամյա Կվարացխելիայի գործող պայմանագիրն ուժի մե է մինչև 2027 թվականը: ...