22:53 09.01.2025
Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում:
Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.
«Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի հաշված օրեր անց՝ Վաշինգտոնում:
Փաստաթուղթը ներառելու է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են` անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա բարեփոխել ԶՈՒ համակարգը, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, որը հեռանկար կբացի Հայաստանում ամերիկյան միջուկային մոդուլային ռեակտորներ տեղադրելու հնարավորությունը և համագործակցություն տնտեսական ոլորտում, ինչն էլ, հավանաբար, մեզ հիմք կտա ակնկալելու ամերիկյան նոր ներդրումներ:
Պետդեպարտամենտում այս տեղեկությունը չեն հաստատել։ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի մեր գործընկերները պաշտոնապես դիմել են Պետդեպ, այնտեղ ասել են, որ այս թեմայի շուրջ այս պահի դրությամբ ասելու ոչինչ չունեն, բայց նաև չեն էլ հերքել:
Երեկ ՀՀ ԱԳ նախարարը մամուլի ասուլիսում անուղղակիորեն հաստատել է այն, որ ամերիկացիների հետ իսկապես ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում»:
Համաձայնագրում ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել ռազմա-տեխնիկական համնագործակցության թեման: Մոսկվան ու Թեհրանը ինչպե՞ս կարձագանքեն:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
22:53 09.01.2025
Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրըՄամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […] ...
21:55 09.01.2025
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...
21:49 09.01.2025
Forbes. Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսինՈւկրաինայի պետական պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...
21:44 09.01.2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։ ...
21:37 09.01.2025
Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը ԲուլղարիաԱդրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...