13:04 20.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն արձագանքել է իր մրցակիցների հետ քաղաքական երկխոսությանը չմասնակցելու հարցով տարբեր քննադատություններին: Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ է առանձնացրել «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին և հենց նրան հրավիրել բանավեճի, Զոհրաբյանն ասաց.
«Նա միակ թեկնածուն էր, ով ասաց` մեր դեմ խաղ չկա, ով ասաց` մենք սև ենք, մյուսներդ սպիտակ եք, իր քաղաքական թիմը միակն է, որ ասում է` գալու ենք, ջախջախելու ենք, հաղթելու ենք, ուստի բանավիճելու օրակարգ ես ունեմ բացառապես և միայն «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուի հետ»:
Քաղաքապետի թեկնածուն նշեց, որ իր համար աբսուրդ է նախնական տեսաձայնագրմամբ բանավեճի անցկացումը, իսկ քաղաքապետի 12 թեկնածուներին ուղարկվել է հենց տեսաձայնագրված բանավեճի մասնակցելու հրավեր: Դա, Զոհրաբյանի գնահատմամբ, վիրավորանք է թեկնածուներից յուրաքանչյուրի հասցեին, քանի որ «բանավեճ» ասելով ինքը հասկանում է ուղիղ եթերով բանավիճելը:
«Քանի որ երբևէ որևէ բանավեճից չեմ խուսափել, նորից դիմում եմ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին, հեշտացնում եմ խնդիրը իր համար. պատրաստ եմ ընդունել բանավեճի Ձեր օրակարգը: Օրերս հետևեցի, շատ կարևոր դատողություններ էիք անում ԼՂ հարցով, մասնավորապես, որ այդ խնդիրը պետք է լուծվի: Շատ սկզբունքային և կարևոր դատողություն: Պատրաստ եմ ԼՂ հակամարտության կարգավորման բոլոր մոդելների վերաբերյալ, բոլոր կոնցեպտուալ առաջարկների շուրջ Ձեզ հետ բանավիճել:
Ավելի եմ հեշտացնում խնդիրը. օրակարգը ընտրում եք Դուք, կուզեք` քաղաքական, արտաքին քաղաքական, տնտեսական, բացառապես երևանյան հիմնախնդիրների վերաբերյալ: Էլ ավելի եմ հեշտացնում խնդիրը, կուզեք` այն խնդիրների վերաբերյալ, որ համարում եք Ձեզ համար կոմֆորտ` մշակույթի վերաբերյալ. եթե գտնում եք, որ այն, ինչ Դուք ներկայացնում եք հանրությանը` «Ազիզյաններ», «Սուպեր մամա»-ներ, արվեստ և մշակույթ է, ես` արդեն մասնագիտությամբ որպես կինոգետ, պատրաստ եմ բացառապես այդ հարթակում բանավիճել, բայց միայն և բացառապես Ձեզ հետ, միայն և բացառապես ուղիղ եթերում՝ որ հեռուստաընկերությամբ կուզեք:
Մի՛ տարածեք ապատեղեկատվություն Ձեր ֆեյսբուքյան հրոսակներով: Նաիրա Զոհրաբյանը բանավեճից չի հրաժարվում, Նաիրա Զոհրաբյանն ունի արժանապատվություն` տեսաձայնագրվող բանավեճերի չմասնակցելու: Ասում եմ` հարգում եմ բոլոր թեկնածուներին, բայց ինչպե՞ս եք պատկերացնում` բանավեճ 12 հոգով: Ես բանավիճում եմ բացառապես իր հետ, իմ օրակարգը սա է, իմ ձևաչափը սա է: 2 օր ժամանակ ունեք` տնտեսագետներով, քաղաքագետներով, հոգեբաններով, ռեպետիտորներով պատրաստվելու բանավեճին: Առաջարկս ուժի մեջ է»,- հայտարարեց Զոհրաբյանը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...