ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը հնարավոր է միայն հանրաքվեով. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
0.09 oC

ԵՄ-ին Հայաստանի անդամակցության որոշումը հնարավոր է միայն հանրաքվեով. Փաշինյան

12:21 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի ընդունման հետ կապված հիմնական ուղենիշները և հետագա գործողությունների հնարավոր ընթացքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը ընդգծեց, որ կառավարության դիրքորոշումն է չառարկել օրենքի ընդունմանը։ Սակայն, ըստ նրա, ԵՄ անդամակցելու որոշումը չի կարող կայացվել օրենքի կամ կառավարության որոշման մակարդակով, այլ բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես սահմանում է Հայաստանի Սահմանադրությունը։

«Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար և այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա։ Եթե հիմա նույնիսկ օրենք ընդունենք, կառավարության որոշում ընդունենք, ինչքանով դրա իրավական լուծումները կգտնենք, դա ուրիշ հարց է, բայց Եվրամիության և ընդհանրապես վերպետական կազմակերպության անդամագրվելու որոշումը մեր Սահմանադրության համաձայն կարելի է իրականացնել միայն ու միայն հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ սցենարներից որևէ պարագայում Հայաստանի Հանրապետությունը Եվրամիության անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ նշանակվի հանրաքվե և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև նշեց, որ օրենքի ընդունումից հետո Հայաստանի և Եվրամիության միջև պետք է քննարկում լինի ճանապարհային քարտեզի մշակման շուրջ, որը կներառի թե՛ ԵՄ-ի, թե՛ Հայաստանի տեսլականը։«Իմ ընկալմամբ՝ մինչև ճանապարհային քարտեզի ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկը Հայաստանի Հանրապետությունը գոնե այս պահին որևէ գործողություն չունի անելու։ Սա ասում եմ հանրության շրջանում ակնկալիքները ճիշտ ձևակերպելու համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

22:53 09.01.2025

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […] ...

SHANTNEWS

22:00 09.01.2025

SHANTNEWS

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

21:55 09.01.2025

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

21:49 09.01.2025

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

Ուկրաինայի պետական ​​պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական ​​պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:44 09.01.2025

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։   ...

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

21:37 09.01.2025

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

Ադրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...

BACK_TO_TOP