Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

Եվրախորհրդարանի պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում Ալիևի ագրեսիվ հայտարարությունները Հայաստանի հասցեին

11:58 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպական խորհրդարանի բելգիացի պատգամավոր Գերոլֆ Անեմանսը խիստ մտահոգիչ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ագրեսիվ և սպառնալից հայտարարությունները Հայաստանի նկատմամբ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Եվրախորհրդարանի պատգամավորն ընդգծել է, որ Ալիևի հայտարարությունները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի կառավարության վտանգավոր մտածելակերպը։ Նրա խոսքով՝ այս հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ երկարատև խաղաղությամբ: Նա հույս է հայտնել, որ կարող է լինել արդար խաղաղության պայմանագիր՝ Հայաստանի ինքնիշխանության և Արցախի հայերի մշակութային ժառանգության նկատմամբ հարգանքի հիմունքներով։

«Մենք նաև հավատում ենք, որ Հայաստանը անում է ամեն ինչ խաղաղությանն աջակցելու համար: Այժմ հարցը միջազգային հանրության և Մինսկի խմբի ուսերին է՝ ստիպել Ադրբեջանին իրական ջանքեր գործադրել բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է Անեմանսը։

Անդրադառնալով Ալիևի առաջ քաշած այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նարատիվին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նշել է, որ դա իրականում ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի խեղաթյուրում՝ ուղղված այն տարածքների վրա իրավունքներ առաջ քաշելուն, որոնք, համաձայն միջազգային իրավունքի, գտնվում են Հայաստանի ինքնիշխանության ներքո:

«Նախագահ Ալիևն ու նրա ռեժիմը բազմիցս ներկայացրել են այսպիսի տարածքային պահանջներ։ Այս նարատիվն օգտագործելով՝ նրանք արդարացնում են Արցախը բռնակցելն ու  Հայաստանի նկատմամբ հետագա ռազմական ագրեսիան։ Նրանք ձգտում են զանգվածային վերաբնակեցմամբ փոխարինել էթնիկ հայերին ինչպես Արցախում, այնպես էլ այն տարածքներում, որոնք նրանք անվանում են «Արևմտյան Ադրբեջան»», – ասել է եվրախորհրդարանականը։

Անեմանսը հիշեցրել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի աշխարհառազմավարական նպատակն է իրենց միջև ուղղակի տարածքային կապ ապահովելը, իսկ Հայաստանը բառացիորեն կանգնած է նրանց ճանապարհին իր աշխարհագրական դիրքի պատճառով:

«Ալիևի վերջին հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ շատ խոսուն էին այս առումով: Նա բացահայտ հայտարարում է, որ ցանկանում է կապ հաստատել Թուրքիայի և Ադրբեջանի միջև այս միջանցքով, որն անցնում է Հայաստանի տարածքով՝ խախտելով Հայաստանի ինքնիշխանությունն ու միջազգային իրավունքը», – ասել է Անեմանսը։

Եվրապատգամավորը համոզված է՝ Ալիևի ռեժիմի հռետորաբանությունը, գաղափարախոսությունը և ռազմավարական ծրագրերը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է հնարավորինս ապահովի իր անվտանգությունը։ Խոսելով Հայաստանի կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ եվրապատգամավորը նշեց, որ այն մեծ ներուժ ունի և կարող է զգալիորեն նպաստել Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը:

Ըստ պատգամավորի՝ նախագիծը կունենա դրական ազդեցություն Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական զարգացման և առևտրի վրա:«Տնտեսական ասպեկտից ոչ պակաս կարևոր է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դրական ազդեցությունը տարածաշրջանի տարբեր ժողովուրդների միջև դիվանագիտական, մշակութային և քաղաքական կապերի վրա: Երկրների միջև աճող առևտուրն ու փոխադրումները կարող են նպաստել փոխըմբռնման և խաղաղության հասնելու նպաստավոր պայմանների ստեղծմանը:

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքները տարածաշրջանում հավասար հարաբերությունների իդեալական չափանիշներ են առաջարկում», – եզրափակել է Գերոլֆ Անեմանսը՝ հավելելով, որ իհարկե, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ կապված կան շատ լուրջ մարտահրավերներ, դրանցից ամենամեծը՝ Ադրբեջանի և Թուրքիայի պատրաստակամության բացակայությունն է՝ ներգրավվել կայուն և երկարատև խաղաղության մեջ և աշխատել այս նպատակի համար մյուս գործընկերների, ինչպես օրինակ՝ Հայաստանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

22:53 09.01.2025

Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրը

Մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […] ...

SHANTNEWS

22:00 09.01.2025

SHANTNEWS

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

21:55 09.01.2025

Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է

«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

21:49 09.01.2025

Forbes. Ուկրաինայի պետական ​​պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսին

Ուկրաինայի պետական ​​պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական ​​պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական ​​պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական ​​պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:44 09.01.2025

Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։   ...

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

21:37 09.01.2025

Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա

Ադրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...

BACK_TO_TOP