11:48 09.01.2025
Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը վստահեցրել է, որ ինքը տեղյակ չէ Գրենլանդիա ներխուժելու Վաշինգտոնի ծրագրերի մասին։
«Ես տեղյակ չեմ նման ծրագրերի մասին»,- հունվարի 8-ին հերթական ճեպազրույցում պատասխանել է նա լրագրողների այն հարցին, թե համապատասխան հրաման ստանալու դեպքում ԱՄՆ ռազմական գերատեսչությունը նման ծրագրեր ունի՞։
«Ես հիպոթետիկ հարցերին չեմ անդրադառնա: Կարծում եմ, սա մի բան է, որի մասին պետք է խոսի ապագա վարչակազմը»,- հավելել է Սինգհը։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունվարի 8-ին հայտարարել է, որ Գրենլանդիայի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը, որը առաջ է քաշել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, «վատ է, գործնականում չի իրականացվի և արժանի չէ քննարկման»։
22:53 09.01.2025
Ե՞րբ է ստորագրվելու ռազմավարական հարաբերությունների մասին հայ-ամերիկյան համաձայնագիրըՄամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հաջորդ շաբաթ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին կարևոր համաձայնագիր է ստորագրվելու: Պաշտոնական ատյանները այս տեղեկությունը չեն հաստատում և չեն էլ հերքում: Արժե՞ հավատալ այս տեղեկության հավաստիությանը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջինն այս տեղեկությունը տարածել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը: Ըստ նրա` այդ փաստաթուղթը կստորագրվի […] ...
21:55 09.01.2025
Զախարյանի խաղադաշտ վերադարձը կրկին հետաձգվում է«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խաղադաշտ վերադառնալու համար դեռ պետք է սպասի, հայտնում է Mundo Deportivo-ն: 21-ամյա ֆուտբոլիստը «Պոնֆեդերինայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության խաղում (2-0) ընդգրկվել էր ակումբի հայտացուցակում 7 ամսվա դադարից հետո, սակայն ֆիզիկապես ամբողջությամբ պատրաստ չլինելու պատճառով մնացել է պահեստայինների նստարանին։ Բասկյան ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հաստատել է, որ հայ ֆուտբոլիստը դեռ […] ...
21:49 09.01.2025
Forbes. Ուկրաինայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 92 տոկոսինՈւկրաինայի պետական պարտքը տարեվերջին հասել է յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 մլրդ դոլար) կամ ՀՆԱ-ի 92%-ին, հայտնում է Forbes ամսագրի ուկրաինական տարբերակը։ «Ուկրաինայի պետական պարտքը 2024 թվականի վերջին հասել է մոտ յոթ տրիլիոն գրիվնայի (165,1 միլիարդ դոլար): Այսպիսով, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ հասել է 92 տոկոսի։ Սա ընդհանուր պետական պարտքն է, որը, բացի Ուկրաինայի ուղղակի […] ...
21:44 09.01.2025
Հերթական բուռն քննարկումը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստում․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հերթական բուռն քննարկումը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում»։ ...
21:37 09.01.2025
Ադրբեջանը ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը ԲուլղարիաԱդրբեջանը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցրել է գազի մատակարարումը Բուլղարիա, ասվում է գազաբաշխիչ Bulgargaz EAD ընկերության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընդմիջումը չի հանգեցրել փոխարինող բնական գազի գնման լրացուցիչ ծախսերի։ Բուլղարիան Ադրբեջանի հետ պայմանագիր ունի տարեկան 1 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման համար։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ հանդիպել է Եվրահանձնաժողովի ղեկավար […] ...