«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.85
  • RUBLE
    3.88
  • 408.80
WEATHER
-0.91 oC

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

09:48 09.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ փաստաթղթեր են ստորագրվելու Վաշինգտոնի ու Երևանի միջև, կարո՞ղ եք մանրամասնել ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսությանն առնչվող գործընթացի մասին և վերջապես՝ արդյո՞ք Վաշինգտոնը մտադիր է շարունակել այդ երկխոսությունը Երևանի հետ ԱՄՆ գալիք վարչակազմի օրոք:

Այսօր՝ ավելի վաղ Երևանում կայացած ասուլիսին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու, այդ նպատակով առաջիկայում կայանալիք պաշտոնական երկկողմ հանդիպման ու սպասվող փաստաթղթի մասին հարցին, մասնավորապես, ասաց․ «Նախ, ուզում եմ ասել, որ [հայ-ամերիկյան համագործակցությունը] ռազմավարական բնույթի չենք բարձրացնում, ռազմավարական բնույթն արդեն իսկ կա, ու մենք ունենք ռազմավարական երկխոսություն, որը պայմանավորվել ենք բարձրացնել ռազմավարական գործընկերության: Քննարկվող փաստաթուղթը կամ փաստաթղթերը էս մասին, իհարկե, կան: Եվ նաև ուզում եմ ասել, որ հանդիպում էլ է քննարկվում, նախատեսվում․․․ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնյաների և Միացյալ Նահանգները ներկայացնող պաշտոնյաների [միջև]»

Հիշեցնենք՝ մի քանի օր է, ինչ հայաստանյան փորձագիտական դաշտն ու լրատվամիջոցները քննարկում են, որ առաջիկայում Երևանի ու Վաշինգտոնի միջև փաստաթուղթ է ստորագրվելու ռազմավարական գործընկերության մասին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադամյանն առաջին հանդիպումն է մանցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո

20:35 09.01.2025

Ադամյանն առաջին հանդիպումն է մանցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին հանդիպումն է անցկացրել «Յան Ռեգենսբուրգ» տեղափոխվելուց հետո։ Գերմանիայի երկրորդ լիգան ներկայացնող ակումբը հունվարի 8-ին ընկերական հանդիպում է անցկացրել «Մյունխեն-1860»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով։ 31-ամյա ֆուտբոլիստը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել է ընդմիջմանը։ «Յան Ռեգենսբուրգը» ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունվարի 11-ին՝ մրցելով երրորդ լիգան ներկայացնող […] ...

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է դատի տալ ներկայիս վարչապետին

20:30 09.01.2025

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետը որոշել է դատի տալ ներկայիս վարչապետին

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրուսը սպառնացել է դատի տալ երկրի ներկայիս վարչապետ Քիր Սթարմերին, եթե նա շարունակի մեղադրել նրան երկրի տնտեսության փլուզման մեջ։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Լիզ Թրասը կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը 49 օր։ Նա հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր տնտեսական ծրագիրը հանգեցրել է ֆունտի փլուզմանը: […] ...

Գրենլանդիայի իշխանությունները պատրաստ են Թրամփի հետ քննարկել համագործակցությունը

20:21 09.01.2025

Գրենլանդիայի իշխանությունները պատրաստ են Թրամփի հետ քննարկել համագործակցությունը

Գրենլանդիայի իշխանությունները ակնկալում են կապ հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ և պատրաստ են քննարկել համագործակցությունը բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտում, ասել է Գրենլանդիայի արտաքին գործերի և անկախության նախարար Վիվիան Մոտցֆելդը։ Թրամփը հունվարի 7-ին ասել է, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը և ընդգծել դրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ […] ...

Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը

20:10 09.01.2025

Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ տիտղոսային մենամարտից 11 օր առաջ ցուցադրել է մարզավիճակը։ «Մենք աշխատում ենք ամեն օր՝ ավելի լավը դառնալու համար»,- սոցցանցերում հրապարակած լուսանկարին կից գրել է 28-ամյա մարտիկը: Արման Ծառուկյանը 2019թ. ապրիլի 20-ին UFC-ում նորամուտը նշել էր Մախաչևի դեմ մենամարտով և դիտարժան պայքարում պարտվել […] ...

Մխիթար Հայրապետյանն ամփոփել է ԲՏԱ նախարարության 2024թ. գործունեությունը

20:05 09.01.2025

Մխիթար Հայրապետյանն ամփոփել է ԲՏԱ նախարարության 2024թ. գործունեությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ամփոփել է նախարարության 2024 թվականի գործունեությունը, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Նախարար Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ համառոտ. «Երկարատև աշխատանքի արդյունքում 2024 թվականին հաջողվեց մեծ փաթեթով փոփոխություններ ընդունել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում, որը հիմնական 4 նոր գործառույթներով է գալիս օժտելու Ռազմարդյունաբերության կոմիտեին […] ...

SHANTNEWS

20:00 09.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP