Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետ

21:50 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։

«Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական ​​հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական ​​հարաբերությունները Վենեսուելայի հետ և առանց հրավերի չի միջամտի երկրի ներքին գործերին»,- գրել է նա X-ում։

Պետրոյի կարծիքով՝ երկու երկրների իշխանությունների միջև համագործակցության բացակայությունը կարող է հանգեցնել սահմանների անցմանը մաֆիայի վերահսկողությանը և «միլիոնավոր կոլումբիացիների և վենեսուելացիների սովին, ինչպես նաև զանգվածային արտագաղթին և մարդու իրավունքների համակարգված խախտումներին»:

Միաժամանակ, պետության ղեկավարը հայտնել է, որ անձամբ չի գնա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությանը, որը տեղի կունենա հունվարի 10-ին, և չի ճանաչի հուլիսին Բոլիվարյան Հանրապետությունում կայացած ընտրությունների արդյունքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ

11:33 09.01.2025

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՆԳՆ ջրային պարեկային ու ՇՄՆ էկոպարեկային ծառայությունների աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ Հունվարի 8-ին, ժամը 20։20-ի սահմաններում նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և […] ...

Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումները

11:20 09.01.2025

Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումները

Արմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։ Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ […] ...

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում

11:15 09.01.2025

ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում

Հայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։ «Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,-նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:02 09.01.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական […] ...

ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

10:55 09.01.2025

ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարը

Լոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […] ...

Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածը

10:48 09.01.2025

Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […] ...

BACK_TO_TOP