21:13 08.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:
Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,
Տնօրենի հարգելի տեղակալներ,
Պարոնայք գեներալներ և սպաներ,
Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ծառայության և աշխատանքի համար:
2024 թ. կարծում եմ շատ կարևոր տարի էր, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության համար: Արդեն նշվեց, որ այս տարի, 2024 թ.-ին կայացրած որոշման արդյունքում, Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրը նշում ենք հունվարի 8-ին, և շարունակելու ենք նշել հունվարի 8-ին: Իհարկե, այս որոշումը կապված էր ծառայության աշխատանքի կազմակերպման ընթացակարգում կատարված օրենսդրական փոփոխությունների հետ, բայց սրա մեջ նաև քաղաքական սիմվոլիկա և բովանդակություն կա, որովհետև Ազգային անվտանգության ծառայությունը պետության, Հայաստանի Հանրապետության անկախության և ինքնիշխանության պահպանման և ամրապնդման կարևորագույն ինստիտուտներից է:
Եվ պիտի հաճույքով արձանագրեմ, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը: Եվ նաև պիտի ընդգծեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով, որովհետև, գիտեք, կատարված փոփոխությունների հիմնական էությունն այն էր, որ ղեկավար անձնակազմը բնույթով քաղաքացիական հանրային պաշտոն է զբաղեցնում այլևս, բայց սա որևէ կերպ ոչ միայն չի նսեմացնում, այլև ընդգծում է սպայական և զինվորական ծառայության կարևորությունը: Ասել եմ մի քանի առիթներով, բազմիցս՝ համարում եմ, որ սպայական դասն ընդհանրապես ցանկացած պետության համար ողնաշարի նշանակություն ունի առանց չափազանցության և հանդիսանում են պետության, երկրի հենասյունը: Հայաստանի Հանրապետության սպաները, սպայական դասն ընդհանրապես և Ազգային անվտանգության ծառայությունն այս առումով ունի, իհարկե, կարևորագույն նշանակություն:
Ռազմավարական առումով այս թեզը հետագայում ավելի զարգացնելու և ամրապնդելու համար մեր բարեփոխումների օրակարգում ենք ընդգրկել նաև սպայական կրթությունը Հայաստանի Հանրապետությունում ուժեղացնելու օրակարգը: Իմ ընկալումն այն է, որ բացի զինվորական տարբեր ուղղությունների մասնագիտացումից, կա նաև մի ընդհանուր սպայական հոգեբանություն, սպայական կրթություն, սպայական դաստիարակություն, որին Հայաստանի Հանրապետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի՝ քիչ առաջ իմ նշած տրամաբանությամբ և նկատառումներով:
Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը:
Նաև հրապարակային տեղեկությունն այն է, որ առնվազն շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել Ազգային անվտանգության ծառայության կողմից: Իհարկե, շատերի համար սա ընդամենը կարճ լրատվական հաղորդագրություն է, երբեմն ընդամենը մեկ-երկու օր, գուցե մի շաբաթ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվող, բայց կարծում եմ, շատերը չեն պատկերացնում, թե ինչ ահռելի աշխատանք է ընկած այս ամենի հետևում: Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ հենց այս հանգամանքն է կարևոր: Տեսեք, մենք վերջին տարիներին շատ բարդ իրադրությունների միջով ենք անցել, բայց ՀՀ անվտանգությունը և կայունությունը հնարավոր է եղել պահպանել: Օրինակ՝ տարբեր քաղաքական իրադարձություններ երբ տեղի են ունենում, շատ դեպքերում դա որակում ենք՝ անկայունություն և այլն, և այդպես շարունակ: Իմ գնահատականն այդ չէ, որովհետև ժողովրդավարական հանրության մեջ անընդհատ պետք է լինեն և լինելու են դրսևորումներ: Շատ կարևոր է, թե այդ ընթացքում ինչքանով է հնարավոր լինում պահել օրինականությունն ու իրավակարգը:
Եվ մեր պետական մարմինները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայությունը, լիարժեք կարողացել են պահել օրենքն ու օրինականությունը, և սա վկայում է մեր իրավապահ համակարգի և Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մասին: Վերջին տարիներին, իհարկե, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն էականորեն ավելացել է, և այդ ֆինանսավորումն արտահայտվում է ենթակառուցվածքների զարգացմամբ, արտահայտվում է կարողությունների զարգացմամբ, արտահայտվում է նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք այսպիսի արդյունքներ կարող ենք արձանագրել:
Պիտի ընդգծեմ Ազգային անվտանգության ծառայության հաջող դերակատարումն ու գործունեությունը հակահետախուզության ոլորտում: Մենք այդքան քաղաքական մակարդակներում խոսել ենք գործակալական ցանցերի մասին, խոսել ենք 5-րդ շարասյուների մասին, բայց Ազգային անվտանգության ծառայությանը նախորդ տարիներին հաջողվել է շատ, կներեք, նույնիսկ անհավանական թվացող մեծության ցանցեր բացահայտել: Եվ սա, կարծում եմ՝ ծառայության գործունակության և զարգացման ևս շատ կարևոր ապացույց է:
Ուզում եմ ընդգծել հատուկ ստորաբաժանման ստեղծումը և զարգացումը, որի առանցքային և կարևոր նպատակներից մեկը մեր երկրով անցնող միջազգային կոմունիկացիաների և ընդհանրապես ենթակառուցվածքների գործունեության ապահովումն է:
Հարգելի ներկաներ,
Կրկին ուրախ եմ, որ կարող ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ դա ոչ միայն մեր արձանագրումն է, այլև ծառայության աշխատողների արձանագրումը, որ Ազգային անվտանգության ծառայության ինստիտուցիոնալ կարողությունները մեծանում են, և Ազգային անվտանգության ծառայությունն ամեն առիթով ապացուցում է իր գործունակությունը, իր արդյունավետությունը: Բայց ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր է, որ հիմա այն քաղաքականությունը, որը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, հետևյալն է՝ լավագույն փորձառու կադրերի վրա հենվելով՝ նաև ծառայությունը թարմացնելու պրոցես սկսել: Ճիշտն ասած, երկար ժամանակ այդպիսի ափսոսանք կար, որ երիտասարդների համար Ազգային անվտանգության ծառայությունում աշխատելու գրավչությունը կարծես թե պատշաճ մակարդակի վրա չէ, բայց եթե ճիշտ եմ հասկանում, համենայնդեպս վերջին տարիներին, այդ թվում՝ իրականացված որոշ բարեփոխումների և որոշումների արդյունքում երիտասարդ կադրերի բավականին տեսանելի հոսք կա դեպի Ազգային անվտանգության ծառայություն: Եվ սա շատ կարևոր է, որովհետև մեր հարգարժան փորձառու գեներալները և սպաները, ովքեր երկար տարիներ ծառայում են Ազգային անվտանգության ծառայությունում, շատ կարևոր է, որ այսպես ասած, ժառանգությունը փոխանցելու այդ հնարավորությունը լինի, և երիտասարդները նաև տեսնեն այն ճանապարհը, թե ինչ ճանապարհով են իրենք հասնելու այն աստիճանի, ինչ աստիճանի դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ հասել են:
Սա էլ եմ ուզում ընդգծել, որ, ըստ էության, 2018 թվականին ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո ոչ միայն Ազգային անվտանգության ծառայությունում, այլև մեր իրավապահ համակարգում ցնցումներ չեն եղել: Ես այդ խնդիրն իմ առաջ դրել եմ, որովհետև կապ չունի երկրում ինչ մթնոլորտ է, ինչ է տեղի ունեցել, ինչ է տեղի ունենում, պետական ինստիտուտները պետք է լինեն առանձնահատուկ ուշադրության առարկա, որովհետև եթե որևէ մեկը հարվածում է պետական ինստիտուտին, կապ չունի՝ ընդդիմություն է, իշխանություն է, պաշտոնյա է, շարքային քաղաքացի է, կտրում է այն ճյուղը, որի վրա նստած է: Սա այնքան ակնհայտ բան է, որ այդտեղ քննարկելու բան չկա: Եվ սա է նաև պատճառը, որ ես շատ կարևորում եմ, որ մեր սոցիալ-հոգեբանության մեջ պետությունը և պետականությունը, սրանից բխող պետական ինստիտուտներն ունենան առանցքային տեղ, և այդ տեղը գնալով ավելի ու ավելի մեծանա:
Եվ ուրախ եմ, որ Ազգային անվտանգության ծառայությունն այդպիսի հաջող օրինակներից է, որտեղ պրոֆեսիոնալիզմի լավագույն ավանդույթները պահպանված են: Ազգային անվտանգության ծառայությունը և մենք, ընդհանրապես՝ բոլորս հասկանում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու աշխարհը շատ արագ են զարգանում: Նույնիսկ ամենամեծ գիտելիքով, ամենամեծ ինտելեկտով, ամենալավ կրթությամբ ուղղակի տեղում կանգնած մնալով՝ կարելի է կիլոմետրերով հետ մնալ, որովհետև այն արագությամբ է այսօր զարգանում… Դրա համար ոչ մի ամոթ բան չկա, հարգելի գործընկերներ, որ մենք ասում ենք, որ այո՛, կրթությունը պետք է դառնա ամենօրյա զբաղմունք, սեփական գիտելիքները, հմտությունները հարստացնելը, հղկելը, փորձարկելը, հասկանալը, թե մեր իմացած վստահելի գիտելիքից կամ հմտությունից որն է արդեն հնացած: Այդպիսի բան էլ կա, հմտություն կա, որ քսան տարի առաջ շատ էֆեկտիվ էր, այդ հմտությունն այսօր ոչ միայն էֆեկտիվ չի աշխատում, այլև աշխատում է քո դեմ: Հետևաբար՝ դա էլ պետք է իմանանք, որ այդ հմտությունը՝ վերջ, մենք արխիվացրինք որպես պատմական արժեք, թանգարանում պահում ենք, որ իմանանք՝ ժամանակին այդպիսի բան էլ է եղել: Եվ շատ ուրախ եմ, որ հենց ծառայության ներսում այս տրամադրությունը կա, որ այո՛, փոփոխվող աշխարհում պետք է փոխվել և վերափոխվել: Եվ սա այն կարևոր երաշխիքներից է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կշարունակի զարգանալ և հաջողություններ ունենալ:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով և շնորհակալություն հայտնում բոլորիդ Հայաստանի Հանրապետությանը ձեր ծառայության համար: Շնորհակալ եմ»:
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
11:33 09.01.2025
Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ11:26 09.01.2025
Լոս Անջելեսում այրվել է Փերիս Հիլթոնի տունը․ ԶԼՄԱմերիկացի հայտնի դերասանուհի, ձեռնարկատեր Փերիս Հիլթոնի լողափնյա տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Փալիսադես շրջանում (Կալիֆորնիա) ավերիչ հրդեհի հետևանքով, հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Խաղաղօվկիանոսյան ափամերձ մայրուղու հրդեհը ավերել է մի քանի տներ և ձեռնարկություններ՝ դրանք վերածելով մխացող փլատակների: Ինչպես նշում է հրատարակությունը, Փերիս Հիլթոնը կորցրել է իր սեփականություններից մեկը, սակայն ծովափնյա տունը […] ...
11:20 09.01.2025
Արմավիրում ձերբակալվել են ապօրինի թմրանյութ պահող տղամարդիկ․ քրեական ոստիկանների հերթական բացահայտումներըԱրմավիրի քրեական ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 43-ամյա տղամարդը բնակության վայրում ապօրինի պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տան խորդանոցում հայտնաբերվել է պարկ՝ լցված մոտ 900 գրամ կանեփանման զանգվածով։ Ըստ 43-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը իրեն պատկանող թմրամիջոց է՝ […] ...
11:15 09.01.2025
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածումՀայաստանում ԵՄ առաքելությունը հունվարի 6-8-ը պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին՝ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի հատվածում։ «Պարեկությունն իրականացվել է մոնիթորինգի և սահմանամերձ գոտում ցանկացած անսովոր տեղաշարժի կամ գործողության մասին տեղեկանալու նպատակով։ Բոլոր պարեկները հայտնել են, որ իրավիճակը հանգիստ է, որևէ անսովոր տեղաշարժ չի նկատվել»,-նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի էջում։ ...
11:02 09.01.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 131 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 35, թմրանյութի հայտնաբերման՝ 20, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 9, հոգեկան ներգործության՝ 6, անձնական […] ...
10:55 09.01.2025
ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարըԼոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […] ...
10:48 09.01.2025
Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […] ...