18:53 08.01.2025
2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ամփոփիչ ասուլիսում՝ ներկայացնելով 2024 թվականին սպորտի ոլորտի հիմնական աշխատանքները:
«Տարին, իհարկե, օլիմպիական էր, որտեղ արդյունքներն այնպիսին չէին, ինչպիսին կուզենայինք, որ լինեին: Ունեցանք 4 մեդալ, և, կարծում եմ, մեր մարզիկներն արեցին առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն լավագույնը: Շնորհակալ եմ նաև ցուցաբերած ջանքի ու գրանցած արդյունքների համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի փոխանցմամբ՝ շարունակվել են բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման ծրագրերը։
«Փարիզ-2024-ից առաջ վերջին ամսում յուրաքանչյուր մարզիկի մինչև 1 մլն դրամ է հատկացվել՝ Օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարը:
ՀՀ կառավարությունը շարունակում է միջազգային մրցաշարեր հյուրընկալելու քաղաքականությունը․ հաստատվել է Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու հայտը:
Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 խոշոր մրցաշար: Դպրոցներին տրամադրվել են շուրջ 6.500 հեծանիվ:
«Այժմ իրականացնում ենք նաև հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումներ, որպեսզի տեղերում հեծանիվներն ակտիվ օգտագործվեն, ոչ թե կիրառվեն միայն «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարի ընթացքում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ստեղծվել է սպորտի կառավարման կենտրոնը:
Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ սպորտի ոլորտում մասնավորի հետ համագործակցության տարբեր ծրագրեր են գործում՝ ինչպես մարզերում տիպային մարզահամալիրների կառուցման, այնպես էլ գործող լողավազաններում դպրոցահասակ երեխաների լողի պարապմունքների կազմակերպման ուղղությամբ։
«Ծրագիրը մեկնարկել է նախորդ տարի, իսկ այժմ, հաշվի առնելով մասնավորի հետ քննարկումները, որոշ փոփոխություններ են իրականացնում՝ լավարկման նպատակով: Այս տարի, վստահ եմ, ծրագիրն ավելի մեծ թափով կշարունակվի»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
11:02 09.01.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում10:55 09.01.2025
ABC. Լոս Անջելեսի հրդեհի վնասը գերազանցում է 50 միլիարդ դոլարըԼոս Անջելեսի տարածքում անտառային հրդեհները 52-57 միլիարդ դոլարի վնաս են պատճառել, հաղորդում է ABC-ն ՝ վկայակոչելով AccuWeather-ի տվյալները: Տեղական իշխանությունների տեղեկություններով՝ աղետն արդեն 5 մարդու կյանք է խլել, կան տուժածներ։ Կալիֆոռնիայում շարունակում են մոլեգնել չորս խոշոր հրդեհներ։ Դրանցից ամենակործանարարը Փալիսադեսի շրջանում բռնկված հրդեհն էր, որն ավերել է մոտ հազար շինություն և զբաղեցնում է ավելի քան […] ...
10:48 09.01.2025
Բլինքենն ու Մակրոնը Փարիզում կայացած հանդիպմանը քննարկել են Ուկրաինան, Սիրիան և Գազայի հատվածըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, Սիրիայում և Գազայի հատվածում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ «Պետքարտուղար Բլինքենն այսօր Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Պետքարտուղարը և նախագահ Մակրոնը քննարկել են մեր շարունակական աջակցությունն Ուկրաինային ռուսական […] ...
10:40 09.01.2025
Բայդենը Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառովԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է չեղարկել իր այցը Իտալիա Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների պատճառով, որոնց զոհ է դարձել առնվազն հինգ մարդ։ Նա նաև արտակարգ դրություն է հայտարարել նահանգում։ Այս մասին ասված է չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարության մեջ։ «Այսօր երեկոյան Լոս Անջելեսից վերադառնալուց հետո, որտեղ նա այսօր ավելի վաղ […] ...
10:33 09.01.2025
Ֆինլանդիան փակ կպահի Ռուսաստանի հետ սահմանըՖինլանդիայի և Ռուսաստանի միջև սահմանը փակ կմնա մոտ ապագայում այն սպառնալիքների պատճառով, որոնցով մտահոգված են Ֆինլանդիայի իշխանությունները։ Այս մասին լրագրողներին ասել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն։ «Սպառնալիքի գնահատականը չի փոխվել: Ռուսաստանի գործողությունները չեն փոխվել», – ասել է նա՝ պնդելով, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է մարդկանց թույլ տալ սահմանն անցնել առանց վավեր ճամփորդական փաստաթղթերի, եթե անցակետեր […] ...
10:25 09.01.2025
Լուկաս Սելարայանը վերադարձավ ԱրգենտինաԼուկաս Սելարայանը վերադարձավ Արգենտինա: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Մեր ընտրանու կիսապաշտպանը պայմանագիր է ստորագրել արգենտինական «Բելգրանոյի» հետ ...
10:17 09.01.2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներըՀունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։ ...