17:26 08.01.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։
Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել:
10:09 09.01.2025
Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է10:09 09.01.2025
Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ էՀունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
10:00 09.01.2025
Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
09:52 09.01.2025
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցըԱմբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...
09:48 09.01.2025
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինԻ պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...
23:16 08.01.2025
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարըՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...
23:11 08.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմացԹուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...