17:18 08.01.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները:
«2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ մենք մեր առջև դրել ենք, իսկապես, լուծում են ստանում: Մեր հարաբերությունների կառուցման համատեքստում մթնոլորտը դրական և փոխադարձ հասկանալի ու ընդունելի է: Կարող եմ Հայաստանի Հանրապետության կողմից վստահեցնել, որ մենք պատրաստակամ ենք, և շարունակելու ենք ջանքեր ներդնել մեր համագործակցության շրջանակի ընդլայնման համար: Հույս ունեմ, որ 2025 թվականն այդ առումով նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի կլինի»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր անձնական աջակցության և հետաքրքրվածության համար ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման գործում: Անցյալ տարվա ընթացքում ցուցաբերված բաց և ուղղորդված մոտեցումը շատ կարևոր էր այն ձեռքբերումների համար, որոնց մասին Դուք նշեցիք: Հույս ունեմ եմ, որ կարող ենք այս նոր տարվա ընթացքում ևս ապավինել ձեր աջակցությանը և բարի կամքին:
Ցանկանում եմ նոր տարվա կապակցությամբ անձամբ Ձեզ և հայ ժողովրդին հղել իմ լավագույն մաղթանքները, թող լինի հաջողության, ձեռքբերումների, խաղաղության տարի: ԵՄ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր ջանքերին: Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները»:
Հանդիպման ընթացքում դեսպան Մարագոսը նախագահին է ներկայացրել և ամփոփել անցած տարվա ընթացքում պատվիրակության գործունեությունն ու իրականացված ծրագրերը:
Կողմերն անդրադարձել են նաև առաջիկա ծրագրերին և համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին: Երկուստեք կարևորվել են ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանրապետության նախագահն իր խոսքում ընդգծել է Եվրամիության հետ բազմաշերտ փոխգործակցության առաջմղման գործում Հայաստանի պատրաստակամությունը և հույս է հայտնել մեկնարկած տարում նոր ձեռքբերումներ կգրանցվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
09:52 09.01.2025
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցըԱմբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...
09:48 09.01.2025
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինԻ պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...
23:16 08.01.2025
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարըՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...
23:11 08.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմացԹուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսըՀունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...