«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
--1.91 oC

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

17:12 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։

«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված ադրբեջանական նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կամ հավակնություններ է, կամ ենթադրում է ոտնահարում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Նույնիսկ անունից սկսած։ Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջաններն են։ Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունների մասին»,- ասել է ԱԳ նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ նույնիսկ այս կառույցի կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ սպառնալիքներ են ՀՀ-ի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։

«Սա Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական շինծու, հավակնոտ, առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում ուղղակիորեն և, իրենք դա չեն էլ թաքցնում»,- ասել է Միրզոյանը։

Բացի այդ, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանը երբևէ չի էլ թաքցրել, որ խորհրդային շրջանում ՀՀ-ում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք Հայաստանից հեռացել են Խորհրդային Միության փլուզման գործընթացին զուգընթաց։

«Նախ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը Հայաստանից հեռացել են բավականին քաղաքակիրթ ճանապարհով։ Կարող եմ նաև թվեր ներկայացնել․  100 ադրբեջանցի ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը, 12 000-ից ավելին փոխանակել են իրենց բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ, 160 000-ից ավելի մարդ փոխհատուցում է ստացել Հայաստանի կառավարությունից։ Հետևաբար՝ այստեղ իրավունքներն էլ են սպառված»,- ասել է Միրզոյանը։

Որպես համեմատություն, Միրզոյանը հիշեցրել է, թե ինչ ճակատագրի արժանացան Ադրբեջանում ապրող շուրջ 500 հազար հայերը (եթե Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ևս ներառվի)։

«Կարող ենք հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը և մյուս հալածանքները։ Եվ սա փաստ է»,- եզրափակել է Միրզոյանը։

Լրագրողի հարցին՝ արդյոք ադրբեջանցիների վերադարձի հարց կա Հայաստանի օրակարգում, Միրզոյանը պատասխանել է․

«Նման հարց մեր օրակարգում չկա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

10:09 09.01.2025

Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է

Հունվարի 9-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Արարատի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելությունը՝ 80-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

10:00 09.01.2025

Արժեքների, տարածաշրջանի, արևմտյան և արևելյան Հայաստանի մասին․ Փաշինյանի ընտանեկան փոդքաստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Ընտանեկան փոդքասթի» երկրորդ թողարկումը։ Նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ տարածաշրջանային հարցեր, արեւմտյան և արևելյան Հայաստան։ ՀՀ-ում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ, ընդգծել է Փաշինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

09:52 09.01.2025

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը

Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

09:48 09.01.2025

«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասին

Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

23:16 08.01.2025

Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմաց

23:11 08.01.2025

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմաց

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK  ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...

BACK_TO_TOP