15:34 08.01.2025
Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նախարարն ուրախությամբ արձանագրեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ը ողջունվել է մի շարք միջազգային դերակատարների կողմից։
«Նախաձեռնության կոմպոնենտներից մեկը Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ուղիների ապաշրջափակումն է։ Այս մասով ևս կրկին առաջարկներ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին։ Առաջարկը հնչեցվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կազանում, այնուհետև արդեն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի միջոցով հայկական կողմն ավելի համապարփակ և թղթին հանձնված տարբերակ է առաջարկել Ադրբեջանին։Կարող եմ ասել, որ ադրբեջանական կողմի առաջնային արձագանքը (համենայնդեպս, այդպիսին էր իմ ընկալումը) բավականին դրական էր։ Ցավոք, մինչև այսօր պաշտոնական պատասխան այս մասին ևս չենք ստացել»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ առաջարկներն ընդգրկում են Հայաստանի հարավով անցնող երկաթուղու ապաշրջափակման և բեռների տարանցման հարցեր՝ ներառյալ մաքսային և սահմանային ընթացակարգերի պարզեցման ու բեռների ապահովության մեխանիզմների վերաբերյալ լուծումներ։
09:52 09.01.2025
Ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցըԱմբողջությամբ այրվել է Լոս Անջելեսի ամենահին հայկական վարժարաններից մեկը` Սահակ Մեսրոպ հայկական դպրոցը: Հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները բիզնես հաստատությունները : «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժը դեպքի վայրից։ ...
09:48 09.01.2025
«Այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք»․ ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ ռազմավարական փաստաթղթի ստորագրման մասինԻ պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտնել են, որ «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունենք» Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման վերաբերյալ։ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայությունը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք Հայաստանի ու ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների միջև առաջիկայում հանդիպում է նախատեսված՝ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի տեղափոխելու շուրջ, այդ առումով ի՞նչ […] ...
23:16 08.01.2025
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարըՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...
23:11 08.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմացԹուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսըՀունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...