Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
-0.91 oC

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմաց

23:11 08.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն:

Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK  ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ շարքային անդամները՝ վայր դնեն զենքը, ճանաչեն Սիրիայի նոր վարչակազմը և լոյալություն ցուցաբերեն այդ վարչակազմի ներկայութանը:

Հակառակ դեպքում՝ Ֆիդանը սպառնացել է, որ Թուրքիան ռազմական լայնածավալ ցամաքային օպերացիա կիրականացնի Սիրիայի տարածքում քրդական զինյալների դեմ:

Ընդ որում, ըստ Հաքանի, քրդերը պետք է առանց նախապայմանի կկատարեն այս վերջնագիրը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս կարելի է գնահատել միջազգային իրավունքի տեսակետից, երբ մի պետության ղեկավար բաց տեքստով սպառնում է ինտերվենցիա իրականացնել մեկ այլ երկրի դեմ: Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն գալուց հետո Վաշինգտոնի քաղաքականության մեջ կարո՞ղ է բան փոխվել:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները

13:48 09.01.2025

Ամփոփվել են սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ փուլի արդյունքները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի նախագահությամբ տեղի է ունեցել 2024թ.-ին հայտարարված՝ սնանկության գործով կառավարիչների որակավորման ստուգման երկրորդ՝ հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 11 անձ: Բոլոր մասնակիցները հաղթահարել են հարցազրույցի փուլը։ Արդարադատության նախարարությունը շնորհավորում է 2024թ. սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումը հաղթահարածներին՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: ...

Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է

13:41 09.01.2025

Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է

Շարժական մամոգրաֆը 2024 թվականի սեպտեմբերի 2-ից Գեղարքունիքի մարզում է: Պետական պատվերով իրականացվող սքրինինգից այս մարզում արդեն օգտվել է 4166 կին: Ախտորոշման հաստատման համար 50 կնոջ ցուցվել է լրացուցիչ հետազոտություն։ ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում» նրանցից 5-ի մոտ հաստատվել է քաղցկեղ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Փոխվել է նաև ծրագրի շահառու դառնալու […] ...

Քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

13:33 09.01.2025

Քննարկվել են Հայաստան-Իրան փոխգործակցության հեռանկարները

Հունվարի 9-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղարի այցը Հայաստան և ընդգծել բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, որոնք հիմնված են Հայաստան-Իրան երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման անհրաժեշտության վրա: Ա.Ա.Ահմադիանն իր հերթին նշել է, որ երկկողմ հարաբերություններն ունեն […] ...

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

13:20 09.01.2025

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել: Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։ Ողջունելով ուսանողներին՝ […] ...

Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ

13:13 09.01.2025

Մեղադրական դատավճիռ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում զենքով գործելուց հրաժարվելու հրաման նախապատրաստած բարձրաստիճան երկու զինվորականների վերաբերյալ

Պաշտպանության նախարարության N բանակային կորպուսի հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալը և N զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դատավճռով դատապարտվել են համապատասխանաբար՝ 4 տարի 9 ամիս 11 օր և 4 տարի 10 ամիս 6 օր ժամկետով ազատազրկման: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի օգոստոսի 29-ին հաստատել էր […] ...

Մի շարք մարզերում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց

13:06 09.01.2025

Մի շարք մարզերում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց

Երևանում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ ...

BACK_TO_TOP