11:45 08.01.2025
Ականազերծման գործողությունների ազգային մարմինը՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ն ամփոփում է 2024 թվականին կատարված աշխատանքները։
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» («ՀԱՓԿ») ՊՈԱԿ կողմից 2024 թվականին իրականացված ոչ տեխնիկական հետազոտական աշխատանքների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ավելացել է պայթյունավտանգ զինամթերքներով աղտոտված 6 հաստատված վտանգավոր տարածք՝ ընդհանուր 1 588 427 մ² մակերեսով։
«ՀԱՓԿ» ականազերծողների կողմից 2024 թվականին ականազերծվել և պայթյունավտանգ զինամթերքներից մաքրվել են ընդհանուր 91 948 մ² մակերեսով վտանգավոր տարածք` Տավուշի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավայրերում, որից 75 186 մ² տարածք պետական պլանով նախատեսված և 16 762 մ² տարածք պետական՝ լրացուցիչ, պատվերի շրջանակներում։
Ինչպես նաև ՀՀ ՆԳՆ կառույցներից և անհատ քաղաքացիներից ստացված ահազանգերի արդյունքում ՀՀ Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել են 2 միավոր հրթիռ և 4 միավոր 100մմ արկեր։ Հայտնաբերված զինամթերքը ոչնչացվել է։
2024 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ, ՀՀ-ում առկա են ականներով և չպայթած զինամթերքներով աղտոտված 114 հաստատված և 22 կասկածելի վտանգավոր տարածքներ` ընդհանուր 43 536 583 մ² մակերեսով։ Պայթուցիկ զինամթերքով աղտոտվածությունն՝ ըստ հաշվառումների, առավել բարձր է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։
Ականազերծման գործողություններին զուգահեռ, «ՀԱՓԿ» մասնագետները 2024-ին իրականացրել են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման աշխատանքներ` ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզերում և Երևան քաղաքում: Ընդհանուր առմամբ, անվտանգ վարքագծի կանոնների պահպանման մասին իրազեկվել է 11 920 քաղաքացի, որոնցից 10 250 պետական և 1670 դոնորական աջակցությամբ։
Ընթացիկ տարում, «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ԿԳՄՍՆ-ՅՈՒՆԻՍԵՖ եռակողմ համագործակցությամբ, «Աջակցությունը պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման ծրագրի մշակմանը և ինտեգրմանը դպրոցական ուսումնական ծրագրում» պիլոտային ծրագիրը (ուսումնական մոդուլը) ներդրվել է ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի դպրոցներում։ Այդ նախագծի շրջանակներում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ն իրականացրել է նշյալ մարզերի 48 ուսուցիչների պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման թեմայով մասնագիտական պատրաստումը և հավաստագրումը:
2024 թվականին գրանցվել է ականից/չպայթած զինամթերքից ՀՀ քաղաքացիների տուժելու 1 դեպք: ՀՀ-ում, 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ, կան ականներից/պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժածներ:
Ընթացիկ տարում «ՀԱՓԿ» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնում մասնագիտական կրթություն են ստացել հակաականային ոլորտում ներգրավված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Ձեռքով ականազերծում», «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավար», «Մարտական գործողությունների տարածքի մաքրում», «առաջին օգնություն», «ոչ տեխնիկական հետազոտություն» և այլ թեմաներով ընդհանուր վերապատրաստվել են 162 ունկնդիրներ, որոնք մեկ տարի ժամկետով հավաստագրվել են։
2024 թվականին առաջին անգամ ՀՀ-ում ականազերծման աշխատանքներում ներգրավվել են նաև կին ականազերծողներ: Վերջիններս մասնագիտական կրթություն են ստացել «ՀԱՓԿ» ուսումնական կենտրոնում: Քննությունները բարեհաջող հանձնածները ընդգրկվել են հումանիտար ականազերծման գործընթացում։
Ս․թ․ «ՀԱՓԿ» ՊՈԱԿ-ը շարունակել է համագործակցությունը հակաականային ոլորտի միջազգային կազմակերպությունների հետ՝ ՀՀ-ում և ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում Ֆրանսիական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Լիբանանի Հանրապետության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ժնևի հումանիտար ականազերծման միջազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ։ Այդ համատեքստում. փոխըմբռնման հուշագրեր են կնքվել Լիբանանի հակաականային գործունեության կենտրոնի, Ֆրանսիական «Մարդկանց, Սեփականության և Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ասոցիացիայի» (ASPEBE) հետ:
2024 թվականին «Հակաականային գործունեության համակարգման ազգային հարթակի» շրջանակներում կայացել են հանդիպումներ, քննարկումներ հակաականային ոլորտում միջազգային և տեղի շահագրգիռ կազմակերպությունների հետ։
«ՀԱՓԿ» ՊՈԱԿ կողմից Հայաստանի տարածքում մշտապես իրականացվել և 2025-ին ևս շարունակվելու են ականազերծման, չպայթած զինամթերքի հայտնաբերման, վտանգավոր տարածքների նշագրման, մաքրման, անվտանգ վարքագծի իրազեկման աշխատանքները, ինչպես նաև համակարգվելու և վերահսկվելու է ՀՀ-ում իրականացվող հումանիտար հակաականային գործունեությունը։
23:16 08.01.2025
Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարըՀունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը: ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: ...
23:11 08.01.2025
Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին․ ի՞նչ է պահանջում Անկարան ռազմական գործողություն չսկսելու դիմացԹուրքիայի արտգործնախարարը վերջնագիր է ներկայացրել Սիրիայի քրդերին: Հաքան Ֆիդանը սպառնում է ռազմական լայնամասշտաբ գործողություն սկսել Սիրիայի հյուսիսում, եթե Անկարայի պահանջները չկատարվեն: Ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հաքան Ֆիդանն այս վերջնագրի պահանջները ներկայացրել է CNNTURK ՀԸ եթերում: Նա պահանջել է, որ քրդական «Բանվորական» կուսակցության առաջնորդները լքեն Սիրիայի տարածքը, իսկ […] ...
21:51 08.01.2025
Հունվարի 8-ին տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսըՀունվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2024 թ. տարեկան ամփոփիչ ասուլիսը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Նախ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը և հղում լավագույն մաղթանքներս: Տարվա ընթացքում, իհարկե, արտաքին գործերի նախարարության գործունեության վերաբերյալ պարբերաբար և մշտապես լինում են համապատասխան հրապարակումներ. այս […] ...
21:50 08.01.2025
Կոլումբիան հայտարարել է, որ չի փակի իր սահմանը Վենեսուելայի հետԿոլումբիայի կառավարությունը մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Վենեսուելայի հետ կամ փակել երկրների միջեւ սահմանը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։ «Կոլումբիական կառավարությունը հասկանում է, որ մեր երկու ժողովուրդները կապված են արյունով, մշակույթով և պատմությամբ, և որ սահմանների փակումը, դիվանագիտական հարաբերություններից խուսափելը և մեր ժողովուրդների բռնի բաժանումը մեծ դաժանություն է: Կոլումբիան չի խզի դիվանագիտական […] ...
21:42 08.01.2025
Երևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրաԵրևանի քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի վրա: Ուսումնասիրվել է ամիներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները՝ ապահովելով սննդի մատակարարման առավել խիստ ստուգումներ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Արդյունքում շուրջ 4 տոննա թռչնամիս ոչնչացվել է, քանի որ այն չէր համապատասխանում որակի և անվտանգության նորմերին։ Թռչնամիսը տեղափոխվել է աղբավայր, որտեղ հատուկ տեխնիկայի միջոցով վնասազերծվել […] ...