Դանիայի վարչապետ. գրենլանդացիները կորոշեն Գրենլանդիայի ապագան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
+1.09 oC

Դանիայի վարչապետ. գրենլանդացիները կորոշեն Գրենլանդիայի ապագան

18:57 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն կղզու բնակիչները, որը չի վաճառվում, հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը։

«Գրենլանդիան չի վաճառվում։ Կարևոր է, որ Գրենլանդիայի ապագան որոշեն իրենք՝ գրենլանդացիները, և ոչ թե ինչ-որ մեկը»,-ասել է դանիացի քաղաքական գործիչը TV2-ին տված հարցազրույցում:

Դանիացի շատ քաղաքական գործիչներ քննադատել են վարչապետին՝ կղզու ապագայի հարցը չմեկնաբանելու համար։

«Եթե Գրենլանդիան ինչ-որ պահի կայացնի այս կամ այն ​​որոշումը, մենք կորոշենք Դանիայի կառավարության դիրքորոշումը»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ այս հարցում անհրաժեշտ է հանգստություն պահպանել։

Անցյալ տարվա վերջին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

17:54 08.01.2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

73 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։ Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, […] ...

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների թիրախներին

17:44 08.01.2025

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների թիրախներին

ԱՄՆ-ի և բրիտանական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում ապստամբների կողմից վերահսկվող «Անսար Ալլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հրթիռակոծվել են նաև հութիների թիրախները Ամրան նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը […] ...

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր

17:36 08.01.2025

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր

Հունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […] ...

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը

17:26 08.01.2025

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը

2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել:   ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

17:18 08.01.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ […] ...

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

17:12 08.01.2025

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ «Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» […] ...

BACK_TO_TOP