Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
+1.09 oC

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը

17:55 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8167:

Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին:

Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն մեղմել և դրական դինամիկա հաղորդել վերոնշյալ ցուցանիշների փոփոխման հարցում և ապահովել ծրագրով նախատեսված նպատակային թիրախները։

Նախագծի ընդունումը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝

  • Ընտանիքի բարեկեցությանը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը,
  • Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,
  • Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
  • Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անչելոտին որոշել է, թե ով է լինելու «Ռեալ»-ում 11 մետրանոցների հիմնական իրացնողը

18:12 08.01.2025

Անչելոտին որոշել է, թե ով է լինելու «Ռեալ»-ում 11 մետրանոցների հիմնական իրացնողը

Վերջին շրջանում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոցներ իրացնելու հետ կապված խնդիրներ է ունենում, և ակումբը որոշել է խաղացողի, որը կլինի «սերուցքայինների» հաստիքային 11 մետրանոց իրացնողը։ Այս մասին հայտնում է Cadena Cope-ն, փոխանցում է armsport.am-ը: Թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է, որ Վինիսիուս Ժունիորն այսուհետ կլինի Մադրիդի «Ռեալի» 11 մետրանոցների հիմնական իրացնողը։ Լա լիգայի 12-րդ տուրից […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

18:06 08.01.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝ 2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն […] ...

SHANTNEWS

18:00 08.01.2025

SHANTNEWS

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

17:54 08.01.2025

Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

73 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։ Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, […] ...

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների թիրախներին

17:44 08.01.2025

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների թիրախներին

ԱՄՆ-ի և բրիտանական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում ապստամբների կողմից վերահսկվող «Անսար Ալլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հրթիռակոծվել են նաև հութիների թիրախները Ամրան նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը […] ...

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր

17:36 08.01.2025

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր

Հունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […] ...

BACK_TO_TOP