16:59 07.01.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը:
Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025թթ. ճանապարհային քարտեզի համաձայն՝ ռազմավարական պլանավորման համակարգի բարելավման և հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ընթացքը: Այս համատեքստում, ընդգծվել է Հայաստանի ծառայությունների ազգային թվային հարթակի գործարկումը, ծառայությունների թվային ճարտարապետության իրավական հիմքերի սահմանումը, անձի էլեկտրոնային նույնականացման և ստորագրության միասնական մեխանիզմի ամբողջական գործարկումը: Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև պետության հիմնական ռազմավարությունների բաղադրիչներին, ռազմավարությունների մշակման և հաստատման աշխատանքներին:
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է մանրամասներ ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների, մարդկային ռեսուրսների կառավարման, վերոնշյալ ուղղությունների հետ կապված հիմնական խնդիրների, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին: Փոխվարչապետն ընդգծել է գործառույթներից բխող պահանջներին առկա մարդկային ռեսուրսների որակավորման համապատասխանեցման, աշխատանքն ըստ արդյունքի գնահատման, պահանջվող մարդկային ռեսուրսների լրացման ճկուն կարգավորումների և մրցակցային վարձատրության անհրաժեշտությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունը ներկայացրել է մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ընդգծվել է, որ իրականացվել է իրավիճակի խորքային վերլուծություն, աշխատանքներ են տարվել ռազմավարական հաղորդակցության մոդելի ու անցումային փուլի, ինչպես նաև ռազմավարական հաղորդակցության հաղորդակարգերի մշակման և ներդրման ուղղությամբ: Առաջիկա անելիքների շարքում անդրադարձ է կատարվել ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարմանն ուղղված նախատեսվող միջոցառումներին, այդ թվում՝ ռազմավարական հաղորդակցության անցումային պլանի ներդրմանը, պետական կառավարման համակարգի ծառայողների կարողությունների զարգացմանը, ռազմավարական հաղորդակցության թվայնացմանը, մասնակցային կառավարման ձևերի ուղեցույցերի մշակմանը, թվային հարթակների լավարկմանը:
Ներկայացված զեկույցների հիման վրա ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:
Ամփոփելով՝ վարչապետը հանձնարարականներ է տվել առաջնահերթ անելիքների, այդ թվում՝ թվայնացման, ինչպես նաև ինստիտուցիոնալ արդյունավետության բարձրացման և մարդկային ռեսուրսների կառավարման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների վերաբերյալ:
17:54 08.01.2025
Մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը73 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։ Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից: Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, […] ...
17:44 08.01.2025
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Եմենում հարվածներ են հասցրել հութիների թիրախներինԱՄՆ-ի և բրիտանական օդուժը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայում ապստամբների կողմից վերահսկվող «Անսար Ալլահ» շարժման թիրախներին։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը։ Հրթիռակոծվել են նաև հութիների թիրախները Ամրան նահանգում, որը գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում։ Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Գազայի հատվածում հակամարտության սրումից հետո «Անսար Ալլահ»-ը նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է Իսրայելը […] ...
17:36 08.01.2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀունվարի 8-ին հրավիրված ասուլիսին Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ վալիդատորը: «Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Այդ աշխատանքներով պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու են: Պահեստային առկա թվաքանակը […] ...
17:26 08.01.2025
2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը2024 թվականին հիմնանորոգվել է Գյումրիից դեպի Բավրա Մ1 միջպետական նշանակության ճանապարհի 11.5 կմ հատվածը։ Նշված ճանապարհահատվածը գծանշված է, կահավորված է երթևեկության նշաններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:18 08.01.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս ՄարագոսինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ […] ...
17:12 08.01.2025
«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարարՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե «լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին»։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ Միրզոյանն ընդգծել է, որ «Արևմտյան Ադրբեջան» կոչված նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ «Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ «Արևմտյան Ադրբեջան» […] ...