16:35 07.01.2025
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։
Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի տուն, գողացել բջջային հեռախոսներ և 50 հազար դրամ։
Հետագա գործողություններով պարզվել է նաև ավազակություն ու բնակարանային գողություն կատարած անձանց ինքնությունը. 36-ամյա տղամարդը Մանուշյան փողոցում, իսկ 24 և 28 տարեկան երիտասարդները` Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու ձերբակալվել են։
Տուժողը հրավիրվել է Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և կատարվածի վերաբերյալ հաղորդում տվել։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:17 08.01.2025
Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումներըՂազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները՝ նախկինում ծրագրված 97,2 միլիոն տոննայի փոխարեն՝ 96,2 միլիոն տոննա, «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը հայտնել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։ «Ըստ այս տարվա պլանի՝ նավթի արդյունահանումը կազմելու է 96,2 մլն տոննա»,- չորեքշաբթի հայտնել են էներգետիկայի նախարարությունից։ Ավելի վաղ Ազգային էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի նավթի արդյունահանման պլանը […] ...
16:07 08.01.2025
ՀՀ-ն չի ուզում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ․ Միրզոյանի պատասխանը՝ ԱլիևինՀայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ […] ...
15:58 08.01.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով․ «Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր […] ...
15:52 08.01.2025
Զանգեզուրի լեռնաշղթան․ ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակելՇրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։ Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ […] ...
15:41 08.01.2025
Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […] ...
15:34 08.01.2025
Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարարՀայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ […] ...