15:53 07.01.2025
Հունվարի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղում երկու մեքենայով 6-7 անձինք հարձակվել, կոտրել են դռները, պատուհանները և հեռացել:
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 5-ին Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատանը կենցաղային հարցի շուրջ ակնաշենցի 31-ամյա տղամարդը վիճաբանել է համագյուղացու և նրա որդու հետ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Այդ ընթացքում 31-ամյա տղամարդը իրեն պատկանող օդաճնշիչ ատրճանակի կոթով հարվածել է համագյուղացու գլխին, վերջինս էլ գետնից վերցրած քարով խփել է նրա գլխին:
Նույն օրը, վիճաբանությունը շարունակելու նպատակով, 31-ամյա տղամարդը եղբոր և ընկերոջ հետ այցելել է համագյուղացու տուն: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և հայհոյանքներ հնչեցնելով` նրանք քարերով հարվածել և կոտրել են համագյուղացու տան մուտքի դռան ապակիները և վնասել դուռը: Տղամարդկանցից մեկի ձեռքին եղել է դանակ, մյուսի` փայտե մահակ, երրորդի՝ օդաճնշիչ ատրճանակ։
Նույն օրը տղամարդիկ ձերբակալվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Օդաճնշիչ ատրճանակը և փայտե մահակը հայտնաբերվել են: Հանգամանքները պարզվում են:
15:52 08.01.2025
Զանգեզուրի լեռնաշղթան․ ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակելՇրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։ Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ […] ...
15:41 08.01.2025
Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […] ...
15:34 08.01.2025
Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարարՀայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ […] ...
15:20 08.01.2025
«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» մեկնարկից մինչ օրս հետազոտվել է ավելի քան 9 հազար անձ2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության: Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է […] ...
15:12 08.01.2025
ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Միրզոյանը հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։ «Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես […] ...
15:04 08.01.2025
Միրզոյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի քանի կետն է համաձայնեցվելՄամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ»,-նշել է նխարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված, […] ...