Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.47
  • RUBLE
    3.79
  • 409.08
WEATHER
+3.09 oC

Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն

15:41 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն:

Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։

Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18 տարեկանների շրջանում։

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ նշված ժամանակահատվածում թոքաբորբով դիմել է 267 պացիենտ, նախորդ շաբաթվա՝ թվով 663 դեպքերի համեմատ հիվադացությունը նվազել է 2․4 անգամ:

Ընդհանուր դեպքերի 75%-ը մինչև 18 տարեկաններն են։

Նշված ժամանակահատվածում ծանր սուր շնչառական վարակներով և թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքներ թվով 62 հոսպիտալացումները նախորդ շաբաթվա 38-ի համեմատ աճել են 1․6 անգամ։

Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 34 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9 դեպքով:

Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 10 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (24 դեպք) նվազել է 14 դեպքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները

16:17 08.01.2025

Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները

Ղազախստանը վերանայել է 2025 թվականի համար նավթի արդյունահանման իր կանխատեսումները՝ նախկինում ծրագրված 97,2 միլիոն տոննայի փոխարեն՝ 96,2 միլիոն տոննա, «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալությանը հայտնել են հանրապետության էներգետիկայի նախարարությունից։ «Ըստ այս տարվա պլանի՝ նավթի արդյունահանումը կազմելու է 96,2 մլն տոննա»,- չորեքշաբթի հայտնել են էներգետիկայի նախարարությունից։ Ավելի վաղ Ազգային էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ 2025 թվականի նավթի արդյունահանման պլանը […] ...

ՀՀ-ն չի ուզում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ․ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին

16:07 08.01.2025

ՀՀ-ն չի ուզում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ․ Միրզոյանի պատասխանը՝ Ալիևին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե իբր Հայաստանը չպետք է աշխարհագրական խոչընդոտ ու պատնեշ հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, իսկ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ «ՀՀ-ն չի ուզում և չի էլ պատրաստվում, իր համար շահեկան էլ չէ լինել պատնեշ: Մենք ապրում ենք 21-րդ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով

15:58 08.01.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով․ «Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր […] ...

Զանգեզուրի լեռնաշղթան․ ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել

15:52 08.01.2025

Զանգեզուրի լեռնաշղթան․ ՇՄՆ-ն լուսանկարներ է հրապարակել

Շրջակա միջավայրի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել «Զանգեզուր» արգելավայրի Զանգեզուրի լեռնաշղթայից։ Զանգեզուրի լեռնաշղթան սկսվում է Սյունիքի բարձրավանդակի և Վարդենիսի լեռների շփման գոտուց և 160 կմ երկարությամբ ձգվում մինչև Արաքսի հովիտ: Ամենաբարձր գագաթը Կապուտջուղ լեռն է (3904մ)։ Հարաբերական համեմատաբար փոքր բարձրության շնորհիվ, բարձրությունը շրջապատի նկատմամբ այդքան էլ լավ արտահայտված չէ, սակայն լեռը ՀՀ տարածքում բարձրությամբ երկրորդն է՝ […] ...

Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը

15:41 08.01.2025

Կոտայքի մարզում օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը

2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի […] ...

Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

15:34 08.01.2025

Ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի առաջարկներին մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չկա. ԱԳ նախարար

Հայաստան-Ադրբեջան տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ուղղությամբ հայկական կողմը ներկայացրել է համապարփակ առաջարկներ, սակայն մինչ օրս Ադրբեջանից պաշտոնական արձագանք չի ստացվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի կողմից ներկայացվել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունը, որն ավելի լայն միջազգային օրակարգ է ձևավորում՝ ներառելով տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ […] ...

BACK_TO_TOP