ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
+2.09 oC

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Գազայի հատվածի շուրջ համաձայնության հասնելու համար բոլոր վիճելի հարցերի լուծման մասին

13:50 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բոլոր վիճելի և չլուծված հարցերը, որոնք խոչընդոտում էին Գազայի հատվածի շուրջ համաձայնության ձեռքբերումը, հաջողությամբ լուծվել են: Ստորագրումը կախված է միայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուից, Al-Mayadeen TV-ին ասել է Լիբանանում ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմադ Աբդուլ Հադին։

«Այժմ գնդակը Նեթանյահուի դաշտում է, հատկապես բոլոր կետերի շուրջ համաձայնության գալուց հետո, և միայն նա կարող է կանխել համաձայնագիրը կամ ստորագրել այն», – ընդգծել է նա՝ հավելելով, որ ՀԱՄԱՍ-ը «մեծ ճկունություն է ցուցաբերել» բանակցություններում։

Հադին ասել է, որ միջնորդները սպասում են Իսրայելի պաշտոնական դիրքորոշմանը և համաձայնագրի ստորագրմանը։

«Նեթանյահուի համար այլևս չկա որևէ պատրվակ՝ խոչընդոտելու այս համաձայնագիրը, ինչպես նա արել է անցյալում: Ակնկալվում է, որ ամեն ինչ կգնա ճիշտ ուղղությամբ, բայց մենք չենք կարող դրանում վստահ լինել, քանի որ Նեթանյահուն հայտնի է իր խաբեություններով», -ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալել

14:35 08.01.2025

Ոստիկանները վնասազերծել են հետախուզվողին և ձերբակալել

Հունվարի 7-ին Լոռու մարզի քրեական ոստիկանները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ գողության մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 29-ամյա տղամարդը գտնվում է Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի տներից մեկում։ Ոստիկանները մեկնել են հիշյալ տուն և հետախուզվողին առաջարկել՝ իրենց հետ կամովին ներկայանալ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանում։ Երիտասարդը, սակայն, դանակով հարձակվել և փորձել է հարվածել ոստիկանի կրծքավանդակին։ […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

14:28 08.01.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում. 1 գույքի […] ...

Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից հետո կհանդիպի Դանիայի թագավորի հետ

14:20 08.01.2025

Գրենլանդիայի վարչապետը Թրամփի հայտարարություններից հետո կհանդիպի Դանիայի թագավորի հետ

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն չորեքշաբթի օրը կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը։ Թրամփը նախկինում ասել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ […] ...

AZAL-ը չեղարկել է դեպի Կազան թռիչքները

14:12 08.01.2025

AZAL-ը չեղարկել է դեպի Կազան թռիչքները

«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկել է հունվարի 8-ին նախատեսված Բաքու-Կազան չվերթը։ «Որոշումն ընդունվել է «Կարպետ» ծրագրի պատճառով Կազանի օդային տարածքը փակելու կապակցությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ AZAL-ը նշում է, որ «ուշադրություն է դարձնում թռիչքների անվտանգությանը և խստորեն պահպանում է միջազգային չափանիշները»։ ...

563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

13:57 08.01.2025

563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարար

Տարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […] ...

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

13:48 08.01.2025

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: ...

BACK_TO_TOP