Ֆրանսիայում 2024 թվականին ինը ահաբեկչություն է կանխվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
+3.09 oC

Ֆրանսիայում 2024 թվականին ինը ահաբեկչություն է կանխվել

14:38 07.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները կանխել են հանրապետության տարածքում ծրագրված ինը ահաբեկչություն, ինչը ռեկորդային ցուցանիշ է 2017 թվականից ի վեր։ Այս մասին Le Parisien թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն։

«Երբեք սպառնալիքն այսքան իրական չի եղել 2024 թվականին մեր ծառայությունները կանխել են առնվազն ինը իսլամիստական ​​ահաբեկչություն Ֆրանսիայի տարածքում, որոնցից երեքը ծրագրված էին ուղղակիորեն Օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է նա։

Նախարարը մտադրություն է հայտնել խստացնել պայքարն արմատական ​​իսլամիստների դեմ։ Նրա խոսքով, այս համատեքստում մեծ վտանգ են ներկայացնում ահաբեկչական հոդվածներով պատիժը կրելուց հետո բանտից ազատ արձակված քաղաքացիները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» մեկնարկից մինչ օրս հետազոտվել է ավելի քան 9 հազար անձ

15:20 08.01.2025

«Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» մեկնարկից մինչ օրս հետազոտվել է ավելի քան 9 հազար անձ

2024 թվականի ընթացքում «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագրի» շրջանակում հետազոտվել է 4893 անձ, որոնցից 332 անձի մոտ իմունաքիմիական թեստն ունեցել է դրական արդյունք, 204 անձ ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, 7 անձի մոտ ախտորոշվել է կոլոռկտալ քաղցկեղ և ուղեգրվել են օնկոլոգի խորհրդատվության: Հիշեցնենք, որ սքրինինգային այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից, որի նպատակն է […] ...

ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված․ Միրզոյան

15:12 08.01.2025

ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը համարում ենք պահանջված․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում շեշտել է, որ Հայաստանը շարունակում է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ։ Միրզոյանը  հիշեցրել է, որ ՀՀ-Ադրբեջանի սահմանին շարունակում է տեղակայված մնալ Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը։ «Սա կարևոր գործոն է հատկապես այն ժամանակներում և այն հռետորաբանության պայմաններում, որում մենք ապրում ենք, և որին մենք ականատես […] ...

Միրզոյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի քանի կետն է համաձայնեցվել

15:04 08.01.2025

Միրզոյանը հայտնել է, թե խաղաղության պայմանագրի քանի կետն է համաձայնեցվել

Մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից։ «Տարվա ընթացքում եղել են մի շարք փաստաթղթերի և առանձին ձևակերպումների փոխանակումներ։ Եղել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական շփումներ։ Այնուամենայնիվ, մենք դեռ չունենք ստորագրված փաստաթուղթ»,-նշել է նխարարը։ Միրզոյանն ընդգծել է, որ օգոստոսին Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված 13 հոդված, […] ...

SHANTNEWS

15:00 08.01.2025

SHANTNEWS

Հարավային Կորեայի նախագահը բարիկադավորվել է իր նստավայրում, անվտանգության ուժերը խոստանում են ձերբակալել նրան

14:55 08.01.2025

Հարավային Կորեայի նախագահը բարիկադավորվել է իր նստավայրում, անվտանգության ուժերը խոստանում են ձերբակալել նրան

Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայությունը այս շաբաթ նախագահ Յուն Սեոկ Յոլի կեցավայրն ամրացրել է փշալարերով և բարիկադներով։ Անվտանգությունն օգտագործել է ավտոբուսներ՝ արգելափակելու մուտքը դեպի կեցակավայր։ Չորեքշաբթի օրը՝ հունվարի 8-ին, Յուն Սեոկ Յոլի փաստաբաններից մեկն ասել է, որ նախագահը չի կարող համաձայնել ձերբակալման հրամանին, քանի որ այն տրվել է ոչ պատշաճ իրավասությամբ, և Կոռուպցիոն պրակտիկայի գլխավոր […] ...

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

14:48 08.01.2025

Roadpolice.am համակարգում գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80439 քաղաքացի

20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80 439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140 947 որոշում։ Ուշադրություն. […] ...

BACK_TO_TOP