13:26 07.01.2025
Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով բարի և անվտանգ ծառայություն:
Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության և կատարված այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ:
Նախարար Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին՝ գործընթացը պատշաճ անցկացնելու համար:
14:12 08.01.2025
AZAL-ը չեղարկել է դեպի Կազան թռիչքները«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) չեղարկել է հունվարի 8-ին նախատեսված Բաքու-Կազան չվերթը։ «Որոշումն ընդունվել է «Կարպետ» ծրագրի պատճառով Կազանի օդային տարածքը փակելու կապակցությամբ»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ։ AZAL-ը նշում է, որ «ուշադրություն է դարձնում թռիչքների անվտանգությանը և խստորեն պահպանում է միջազգային չափանիշները»։ ...
13:57 08.01.2025
563 ուսուցիչ ստանում է 400 հազար դրամ և ավելի աշխատավարձ․ նախարարՏարակարգի և կամավոր ատեստավորման համակարգերի միաժամանակյա կիրառությունը հնարավորություն է տալիս ուսուցիչներին 300 հազարից մինչև 600 հազար ՀՀ դրամ վարձատրություն ստանալ։ Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ այսօրվա ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ մասնավորապես ներկայում 300-400 հազար ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 1667 ուսուցիչ, իսկ 400 հազար դրամ և ավելի՝ […] ...
13:48 08.01.2025
Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արթուր Նահապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: ...
13:35 08.01.2025
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Ալիևի, ապա՝ Փաշինանի հետ․IRNAԻրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով մեկնել է Բաքու: Այս մասին հայտնում է IRNA-ն։ Նշվում է, որ նա այնտեղ է ադրբեջանական կողմի հրավերով։ Իրանցի պաշտոնյան հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է վարչապետ Նիկոլ […] ...
13:27 08.01.2025
ԿԳՄՍ-ն դիմել է Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությանը գումարը վերադարձնելու նպատակովՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի չեղարկված համերգի ամբողջ գումարը պետական բյուջե վերադարձնելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 8-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց նախարար Ժաննա Անդրեասյանը: «Նրանք ամբողջ տարի բանակցել են, որպեսզի համերգը տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել ենք որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն […] ...
13:21 08.01.2025
Ֆրանսիայի արտգործնախարարը մեկնաբանել է Գրենլանդիայի մասին Թրամփի խոսքերըՖրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն, մեկնաբանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության մասին, չորեքշաբթի ասել է, որ Եվրամիությունը թույլ չի տա որևէ պետության հարձակվել իր սահմանների վրա։ «Ակնհայտ է, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի այլ երկրներին, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, հարձակվելու իրենց ինքնիշխան սահմանների վրա», – […] ...