10:43 07.01.2025
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը այցելել են Նոր Օռլեան (Լուիզիանա), որտեղ Ամանորի գիշերը տեղի է ունեցել ահաբեկչություն: Դրա հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տունը։
Ինչպես երևում է տարածված փաստաթղթից, Բայդենը և նրա կինը հանդիպել են զոհվածների ընտանիքների, ինչպես նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։
12:45 08.01.2025
Ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ Գորիսում պահեստից գողությունը կանխվեցՀունվարի 7-ին Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Գորիսի բաժնի ծառայողները ահազանգ են ստացել, որ անհայտ անձը ցանկանում է մուտք գործել Արցախի խճուղում գտնվող ընկերություններից մեկի պահեստ: Դեպքի վայր մեկնած ծառայողները հայտնաբերել են դիմակավորված անձի, որը մետաղյա ձողով փորձում էր բացել պահեստի դուռը: Անձը ձերբակալվել և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Գորիսի բաժին։ 23-ամյա երիտասարդն իրավապահներին խոստովանել […] ...
12:38 08.01.2025
ՈՒԵՖԱ ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի ՀայաստանումՈՒԵՖԱ-ի բժշկական ծառայությունը, բարձր գնահատելով Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի բժշկական դեպարտամենտի վերջին տարիների գործունեությունը, բավարարել է վերջինիս առաջարկը և որոշում կայացրել 2025 թվականի ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը Երևանում անցկացնելու վերաբերյալ։ ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը երեք մասից բաղկացած ծրագիր է, որը կոչված է ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 55 ասոցիացիաների բժիշկներին ուսուցանելու […] ...
12:31 08.01.2025
Վրաստանում հայտարարել են «երկիրը ուկրաինական սցենարից փրկելու մասին»Վրաստանին հաջողվեց խուսափել ուկրաինական սցենարից, սակայն երկրում խաղաղության պահպանման համար պայքարը շարունակվում է։ Այս մասին ասվում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի հայտարարության մեջ։ «Վրաստանը մեծ ջանքերի գնով և անզիջում պայքարի արդյունքում կարողացավ խուսափել ուկրաինական սցենարից, սակայն խաղաղության համար պայքարը շարունակվում է, և այդ պայքարը պետք է ավարտին հասցվի»,- ասվում է հայտարարության մեջ։ Իշխող […] ...
12:25 08.01.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 40, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 12, փաստաթղթեր կեղծելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու` 7, ֆիզիկական ներգործության՝ 6, անձնական […] ...
12:15 08.01.2025
Կարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ․ նախարարԿարեն Գիլոյանը դադարեցրել է աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Պատճառները տարբեր են»,-նշել է նախարարը հավելելով, որ մարդկային հարաբերությունները Գիլոյանի հետ շարունակում են մնալ նորմալ։ ...
12:09 08.01.2025
ՀՀ վարչապետի արձագանքն Ադրբեջանի նախագահինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին: – Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը: – Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, […] ...