Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 01 2025
  • $
    396.76
  • RUBLE
    3.71
  • 413.62
WEATHER
--3.91 oC

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

14:57 06.01.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հունվարի 6-ին, ժամը 09:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դիլիջանի թունելի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Խ․, ծնված 1970 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը (մոտ 20 մ)։

Ուղևորներ Ն․ Խ․-ն (ծնված 2018 թ․), Ն․ Ե․-ն (ծնված 1983 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1955 թ․), հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին տեղափոխել բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին

23:00 07.01.2025

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում քուրդ զինյալներին

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերը անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։ «Մենք վերջնագիր ենք ներկայացրել զենքերը վայր դնելու և հեռանալու անհրաժեշտության մասին, մենք տեսնում ենք, որ կան ժամանակ շահելու փորձեր»,-ասել է Ֆիդանը CNN Turk-ին տված հարցազրույցում: Հաղորդավար Ահմեթ […] ...

Սիրիայի նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կառավարության ձեւավորումը․ Թուրքիայի ԱԳՆ

22:48 07.01.2025

Սիրիայի նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կառավարության ձեւավորումը․ Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայի նոր իշխանությունների առաջնահերթ խնդիրը կառավարություն կազմելն է։ Այս մասին CNN Turk-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ «Առաջին առաջնահերթությունը ժողովրդին ծառայող կառավարություն ձեւավորելն է»,- ասել է Ֆիդանը։ Սիրիայի նոր իշխանությունների մյուս առաջնահերթությունը, նրա խոսքով, երկրի վերականգնումն է։ Կարևոր է նաև, ըստ Ֆիդանի, Սիրիայի նոր սահմանադրության ընդունումը՝ հնարավոր է հանրաքվեի միջոցով, նաև ընտրությունների անցկացումը։ ...

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասին

22:36 07.01.2025

Թրամփը հայտարարել է Պուտինի հետ առաջիկա վեց ամսում բանակցելու ցանկության մասին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և խոստովանել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջին վեց ամիսների ընթացքում։ Քաղաքական գործիչը կիսվել է իր պլաններով՝ լրագրողների հետ զրույցում։ «Հուսով եմ, որ կբանակցեմ մինչև վեց ամսվա վերջը»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե հնարավո՞ր է Պուտինի […] ...

Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ

22:24 07.01.2025

Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ 190 քմ մակերեսով շինություններ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացի ստորգետնյա անցումը տասնամյակներ շարունակ փոփոխվում ու դառնում էր քաղաքացիների համար առավել վտանգավոր: Վարձակալության հանձնված տարածքն այդպես էլ նպատակին չծառայեց, քանի որ այն վերածվել էր ժամանցի վայրի՝ գիշերակացի և նմանատիպ այլ սենյակներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Գետնանցումը բարեկարգելու նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան թույլտվությամբ քանդվել են ինքնակամ […] ...

Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններից

22:12 07.01.2025

Թրամփը կոչ է արել Դանիային հրաժարվել Գրենլանդիայի նկատմամբ հավակնություններից

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Դանիան պետք է հրաժարվի Գրենլանդիայի նկատմամբ իր հավակնություններից։ Այդ մասին նա հայտարարել է Մար-ա-Լագոյի (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում: «Մարդիկ նույնիսկ չգիտեն, թե արդյոք Դանիան օրինական իրավունքներ ունի Գրենլանդիայի նկատմամբ, բայց եթե ունի, ապա պետք է հրաժարվի դրանցից, քանի որ մեզ դա անհրաժեշտ է ազգային անվտանգության […] ...

SHANTNEWS

22:00 07.01.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP